2026 թվականի հոկտեմբերի 30-ին ժամը 15։00-ին Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի հերթական նիստ հետևյալ օրակարգով․
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում հողամասերի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Սյունիքի մարզի Քաջարան համայնքի համակցված փաստաթղթում նախատեսվող փոփոխություններին հավանություն տալու մասին։
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը հրապարակային սակարկություններով /էլեկտրոնային աճուրդով/ վաճառելու մասին։
3.«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրի Գետափնյա թաղամասի 1 հողամասում «Սյունիք 1» 5,95712 ՄՎՏ պիկային հզորությամբ (հաստատուն հոսանքի) արեվային ֆոտովոլտային էլեկտրակայանի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ» նախատեսվող գործունեությանը նախնական համաձայնություն տալու մասին։
4.Քաջարան համայնքի սեփականություն համարվող «Քաջարանի համայնքի կոմունալ տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունքներից առաջացած շահութաբաժնի չափը հաստատելու մասին։
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու իններորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։