Այսօր: Հինգշաբթի, 8 Հունիսի 2023թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
01.06.23 ՇՆՈՐՀԱՎՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐ
Սիրելի հայրենակիցներ,Շնորհավորում եմ բոլորիս երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Երեխաները հայկական ընտանիքներում ունեն իրենց առանձնահատուկ տեղը, և անկախ ընտանեկան ու սոցիալական տարբեր խնդիրներից` նրանք մշտապես շրջապատված են ջերմությամբ, հոգատարությամբ և սիրով: Ցավոք սրտի, մեր հասարակության մեջ կան նաև ընտանեկան ջերմության, պետության և հասարակության ամենօրյա հոգածության կարիք ունեցող մանուկներ:Որպես համայնքի ղեկավար` վստահեցնում եմ, որ ջանքեր չեմ խնայել և չեմ խնայելու բոլոր երեխաների պաշտպանվածության, բարեկեցության և բազմաբնույթ այլ խնդիրների լուծման գործում:Սիրելի՛ երեխաներ, դուք եք մեր վաղվա օրվա կրողներն ու հայրենիքի ապագան կերտողները, ուստի մեզանից յուրաքանչյուրի պարտքն ... Մանրամասն
30.05.23 Սյունյաց երկրի հատուկ համար
Լույս է տեսել Սյունյաց երկրի հատուկ համարը` նվիրված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ / Zangezur Copper Molybdenum Combine-ի70 ամյակին, որտեղ ներկայացված է նաև Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան/Manvel Paramazyan-ի շնորհավորանքն ու հարցազրույցը։
Հղումը ստորև 👇
https://cutt.ly/lwqHDOQR
29.05.23 Հունիսի 1–ի միջոցառումների ժամանակացույց
ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ 1. 12:00 – Տոնահանդես ԶՊՄԿ «Գտնված երազ» մանկապարտեզում 2. 13:00 – Տոնահանդես «Քաջարանի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում 3. 14:00 – Հյուրասիրություն երեխաների համար քաղաքի կենտրոնական հրապարակում 4. 14:15 - Արվեստի դպրոցի սաների ստեղծագործական ցուցահանդես մշակույթի պալատի հրապարակում 5. 14:30 – Փողային նվագախմբի ելույթը քաղաքի կենտրոնական հրապարակում 6. 14:45 – Պարային ֆլեշ-մոբ մշակույթի պալատի հրապարակում 7. 15:00 – Հ. Պարոնյանի անվան թատրոնի «Բրեմենյան երաժիշտներ» մանկական ներակայացումը ... Մանրամասն
28.05.23 Մայիսի 28–ի ուղերձ
Սիրելի հայրենակիցներ,Շնորհավորում եմ Հանրապետության տոնի` Հայաստանի առաջին հանրապետության 105-րդ տարեդարձի առթիվ։1918թ. մայիսյան հերոսամարտերը` Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերը, դարերի ընդմիջումից հետո արդյունավորվեցին Հայոց անկախ պետականության հռչակումով։ Առաջին հանրապետությունը ծնունդ առավ հայ ժողովրդի անկոտրում կամքի, միասնության և նպատակասլացության անօրինակ դրսևորումների շնորհիվ։Մարտադաշտում տարած հաղթանակները վերականգնեցին մեր հավատը սեփական ուժերի նկատմամբ։Փառք ու պատիվ` բոլոր ժամանակներում, հանուն Հայաստանի և Արցախի մարտիրոսված մեր հայորդիներին։Թեև Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սակայն նրա դասերը փոխանցվեցին սերնդե-սերունդ:Մեկ անգամ ևս շնորհավորում ... Մանրամասն
27.05.23 Վերջին Զանգը Քաջարանում
2023 թվականի մայիսի 26-ին Քաջարան համայնքի բոլոր դպրոցական հաստատություններում հնչեց Վերջին Զանգը և համայնքի ամենատարբեր բնակավայրերի դպրոցական հաստատություններում շրջանավարտները մանկավարժների հետ կազմակերպել էին գեղեցիկ միջոցառումներ։ Համայնքի ղեկավարի ուղերձը հղվեց համայնքի բոլոր դպրոցներում։ Իսկ երեկոն հագեցած էր անակնկալներով, որը նախաձեռնել էր Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը։ Երեկոյան Քաջարանի La Regina ռեստորանային համալիրում կազմակերպվել էր խնջույք-պարահանդես՝ կենդանի երաժշտությամբ, որին ներկա էին համայնքի բոլոր դպրոցական և ուսումնական հաստատությունների շրջանավարտները, մանկավարժներն ու տնօրենները, որտեղ Քաջարանի հոգևոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանի օրհնությանը հետևեց Մանվել ... Մանրամասն
26.05.23 Բարի երթ շրջանավարտներին
Սիրելի՛ շրջանավարտներ,Շնորհավորում եմ ձեզ` ձեր կյանքի ամենահիշարժան օրերից մեկի՝ դպրոցական Վերջին զանգի օրվա կապակցությամբ: Օր, որի հետ կապված հիշողությունները ձեզ ուղեկցելու են ամբողջ կյանքի ընթացքում:Բնական է այն հուզմունքը, որն այս պահին ապրում եք դուք` հրաժեշտ տալով հարազատ դարձած կրթօջախին, ձեր սիրելի ուսուցիչներին: Համոզված եմ, որ դպրոցական տարիներին ստացած ձեր գիտելիքները, հայեցի կրթությունն ու ազգային արժեքների ոգով դաստիարակությունը կօգնեն ձեզ` սեփական ունակություններն ու կարողություններն ի նպաստ դնելու մեր համայնքի և մեր երկրի շենացմանն ու բարգավաճմանը, մեր ստեղծարար և աշխատավոր ժողովրդի իղձերի ու նպատակների իրագործմանը: Այսօր դուք գտնվում եք կյանքի մի նոր շրջանի նախաշեմին, և ճանապարհներն ... Մանրամասն
24.05.23 Ավագանու նիստ
2023 թ-ի մայիսի 24-ին տեղի ուունեցավՀայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստը` հետևյալ օրակարգով.1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 22-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում հողամասերի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Սյունիքի մարզի Քաջարան համայնքի համակցված փաստաթղթում նախատեսվող փոփոխություններին հավանություն տալու մասին։3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 23-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։4. Քաջարան ... Մանրամասն
18.05.23 Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն
2023 թ-ի մայիսի 18-ին Հայ առաքելական եկեղեցին նշում է  Հիսուս Քրիստոսի Համբարձման տոնը։ Համբարձման տոնը սահմանվել է ի հիշատակ Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի վերջին օրերի (ըստ քրիստոնեական եկեղեցու ուսմունքի՝ Քրիստոսը խաչելությունից 3 օր անց հարություն է առել և իր աշակերտներին 40 օր այցելելուց հետո, համբարձվել երկինք)։ Համբարձումը պատկանում է շարժական տոների թվին, ունի 35 օրվա շարժականություն (ապրիլի վերջից մինչև հունիսի սկիզբը), տոնվում է Զատկի 40-րդ օրը, հինգշաբթի։ Ծագումով կապվում է նախաքրիստոնեական տոնացույցին (արտահայտել է մեռնող և հառնող Աստծու, բնության զարթոնքի, վերածնության գաղափարները)։Հայաստանում Համբարձումը վերածվել է ժողովրդական տոնակատարության. երիտասարդ տղաներն ... Մանրամասն
18.05.23 Հանրային քննարկում
<<Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի, և ՀՀ կառավարության 19․11․2014 N 1325-Ն որոշման  հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2023 թվականի մայիսի 31-ին ժամը 14։00-ին Քաջարանի մշակույթի պալատում(հասցե՝Սյունիքի մարզ,ք․ Քաջարան, Լեռնագործների2) տեղի կունենա <<ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոների արդյունահանման նախագծի փոփոխություն(Սորուն լեռնային զանգվածի տեղափոխման ավտոմատացված երկաթուղային համակարգի (SARD-1200) կառուցում և բաց հանքի վերջնական եզրագծի փոփոխություն )>> նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ /չորրորդ ... Մանրամասն
18.05.23 Ավագանու հերթական նիստի իրազեկում
Հարգելի բնակիչներ,2023 թ-ի մայիսի 24-ին տեղի կունենաՀայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստը` հետևյալ օրակարգով. 1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 22-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։ 2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում հողամասերի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Սյունիքի մարզի Քաջարան համայնքի համակցված փաստաթղթում նախատեսվող փոփոխություններին հավանություն տալու մասին։ 3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N 23-Ա որոշման մեջ փոփոխություն ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ
Քաջարան համայնքի ավագանու 24․06․2022 թվականի թիվ 3
Քաջարանը՝ հեքիաթային լույսերի մեջ
Քաջարանում քաղաքաշինական հարցերը նվազագույնի են հա
ՔԱՋԱՐԱՆ 61 ԱՄՅԱԿ
Ամառային ճամբար 2019
IQ կենտրոնի բացումը Քաջարանում
Քաջարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակը
ՀՀ Սպորտի  նախարար Գ Ղազարյանի այցը Քաջարան
Քաջարան համայնքի ավագանու նիստ 06,03,2019թ
Քաջարան քաղաքի 60 ամյակին նվիրված ֆիլմ
Երգող շատրվաններ Քաջարանին
Քաջարան. փոքր քաղաքի առօրյան
Քաջարան. հանքավայրին կից քաղաքը
Քաջարան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Քաջարան,Լեռնագործների 4
0285-3-21-81
qajarancity@mail.ru , qajaran.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner