Քաջարան համայնքը, լինելով Հայաստանի հարավային դարպասներից մեկը, վերջին տարիներին ակտիվորեն բացահայտվում է որպես Էկո, պատմամշակութային և արկածային զբոսաշրջության յուրօրինակ ուղղություն։ Թեև քաղաքն ավանդաբար ասոցացվում է հզոր հանքարդյունաբերության հետ, համայնքի բնական դիրքը, պատմական հարուստ ժառանգությունը և Սյունյաց լեռների վեհությունը զբոսաշրջիկներին առաջարկում են բոլորովին այլ՝ վայրի ու անդորր աշխարհ։
Քաջարան համայնքը տեղակայված է Ողջի գետի վերին հոսանքում՝ Զանգեզուրի և Մեղրու լեռնաշղթաների միջև, ինչը իսկական դրախտ է լեռնագնացների համար։ Համայնքի շրջակա գյուղական բնակավայրերից սկիզբ են առնում չբացահատված արշավային կածաններ, որոնք անցնում են ալպյան մարգագետիններով, սառնորակ աղբյուրներով և հարուստ անտառային գոտիներով։
Տարածաշրջանը հայտնի է իր բնական բուժիչ աղբյուրներով։ Քաջարանի թթու ջուրը ունի յուրահատուկ քիմիական բաղադրություն, և տեղացիներն ու հյուրերը հաճախ են այցելում այս աղբյուրներին՝ թարմանալու և առողջարար ջուրը վայելելու համար։
Քաջարանի լեռնային աշխարհը իր իրական հմայքը բացում է ուշ գարնանը և ոսկե աշնանը, երբ բնության գույների համադրությունը լեռնային ալպյան գոտիներում հասնում է կատարելության։ Համայնքը ունի այն վայրի ու չբացահատված գեղեցկությունը, որը այսօր ամբողջ աշխարհում ամենափնտրվածն է զբոսաշրջիկների կողմից։
Facebook
Location on Google Maps
YouTube