Համայնքի 2026 թվականի բյուջեն մշակվել է` հիմք ընդունելով Քաջարան համայնքի 2022–2027 թվականների հնգամյա զարգացման ծրագրերը, 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, ինչպես նաև 2026 թվականի տարեկան աշխատանքային պլանի նախագծերը:
Համայնքի գործունեության արդյունավետությունը կախված է բյուջետային գործընթացի ճիշտ կազմակերպումից, բյուջեի եկամուտների արդյունավետ հավաքագրումից և միջոցների նպատակային օգտագործումից:
Համայնքի 2026 թվականի բյուջետային քաղաքականության հիմնական ուղղություններն են՝
Ø Բարելավել համայնքի ֆինանսական վիճակը՝ ճշգրտելով անշարժ գույքի հարկի բազաները, բարձրացնելով սեփական եկամուտների հավաքագրման մակարդակը և նպատակային օգտագործելով բյուջետային միջոցները։
Ø Բարձրացնել ՏԻՄ-երի, համայնքապետարանի աշխատակազմի, համայնքային կազմակերպությունների և բնակիչների հետ աշխատանքի արդյունավետությունը։
Ø Իրականացնել համայնքի ֆինանսատնտեսական և հաշվապահական հաշվառման գործունեության արդյունավետ կազմակերպում՝ համադրելով ֆինանսական ծրագրերի (hանրային հատվածի հաշվապահություն, ՀՀ ՖՆ գանձապետարանի ծրագիր) և ամփոփ հաշվեկշիռների հրապարակայնություն ՀԿՏՀ-ում:
Ø Բարձրացնել բնակչությանը և տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող համայնքային ծառայությունների և այլ լրացուցիչ ծառայությունների մակարդակն ու որակը:
Ø Իրականացնել կրթության, մշակույթի և սպորտի բնագավառների համայնքային ենթակառուցվածքների պահպանման, շահագործման, նորոգման,գույքային վերազինման և այլ աշխատանքներ:
Ø Աջակցություն ցուցաբերել և իրականացնել միջոցառումներ համայնքի բնակչության խոցելի խմբերին, բազմազավակ ընտանիքներին, հաշմանդամներին ֆինանսական կամ նյութական օգնություն տրամադրելու գործում։
Ø Կապիտալներդրումներկատարելհամայնքիբնակարանային, կոմունալտնտեսությանբարեկարգման, ճանապարհայինտնտեսությանբնագավառներում, ավելացնել փողոցային լուսավորությունը՝ առկա լուսավորության համակարգը փոխարինելով էներգախնայող լուսատուներով։
Ø Խթանել համայնքում գենդերային, հաշմանդամության և խոցելի խմբերի համար ծրագրերի իրականացումը:
Ø Իրականացնել օրենքով համայնքի ղեկավարին վերապահված լիազորություններ՝ պաշտպանության և արտակարգ իրավիճակների պայմաններում գործողություններ իրականացնելու ոլորտում։
Համայնքի 2026 թվականի զարգացման հիմնական ուղղությունները միտված են բնակչության կենսական մակարդակի բարելավմանը, շրջակա միջավայրի պահպանմանը, համայնքում հարմարավետ ու բարեկեցիկ միջավայրի ստեղծմանը, համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն ու զարգացմանը, ինչպես նաև համայնքում գենդերային հավասարությանը:
Համայնքային ենթակայությամբ գործում են չորս ՀՈԱԿ-ներ և «Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲ Ընկերությունը, որոնց ամսական աշխատավարձային ֆոնդերը բարձրացել են 2025 թվականի ընթացքում: «Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲ Ընկերության (133 հաստիքային միավոր) ամսական աշխատավարձային ֆոնդը սահմանվել է 24 000 000 ՀՀ դրամ, «Քաջարանի թիվ 1 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի (34 հաստիքային միավոր) ամսական աշխատավարձային ֆոնդը նախկինում կազմում էր 6 583 850 ՀՀ դրամ, 2025 թվականի սեպտեմբեր ամսից սահմանվել է 8 478 550ՀՀ դրամ, «Լեռնաձորի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի (9 հաստիքային միավոր) ամսական աշխատավարձային ֆոնդը 1 519 000 ՀՀ դրամից բարձրացել է 1 918 000 ՀՀ դրամ, «Քաջարանի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի (13 հաստիքային միավոր) ամսական աշխատավարձային ֆոնդը 2 577 000 ՀՀ դրամից բարձրացել է 3 400 000 ՀՀ դրամ, «Քաջարան համայնքի գրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի (16 հաստիքային միավոր) ամսական աշխատավարձային ֆոնդը 2 483 000 ՀՀ դրամի փոխարեն դարձել է 2 848 000 ՀՀ դրամ:
2025 թվականի հոկտեմբերի յոթից ձևավորվել են ևս երեք ՀՈԱԿ-ներ՝ «Քաջարանի թիվ 2 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ (41 հաստիքային միավոր) 10 378 800 ՀՀ դրամ ամսական աշխատավարձային ֆոնդով, «Քաջարանի թիվ 3 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ (41 հաստիքային միավոր) 10 378 800 ՀՀ դրամ ամսական աշխատավարձային ֆոնդով, և «Քաջարանի մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ը (41 հաստիքյաին միավոր) 10 988 000 ՀՀ դրամ ամսական աշխատավարձային ֆոնդով:
Ես դիմում եմ համայնքի բնակիչներին, ավագանուն, աշխատակազմի և համայնքային կազմակերպությունների աշխատակիցներին՝ շահագրգիռ և սրտացավ մոտեցում ցուցաբերել համայնքի 2026 թվականի բյուջեի միջոցների գոյացման, դրանց նպատակային և հասցեական օգտագործման, բյուջեի կատարման և վերահսկման համար: