Սույն թվականի հունվարի 08-ին armeps.am էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով հայտարարվել է Քաջարանի համայնքապետարանի կարիքների համար Քաջարան համայնքի Աբովյան 4 և 6 շենքերի հարակից այգու բարեկարգման աշխատանքների ձեռքբերման N ՔՀ-ՀԲՄԱՇՁԲ-26/01 ծածկագրով գնման ընթացակարգ։ Ընթացակարգին սահմանված կարգով հայտ է ներկայացրել մեկ մասնակից՝ «Աժդանակ» ՍՊ ընկերությունը։ Ներկայացված հայտերի՝ օրենքով սահմանված կարգով գնահատման արդյունքում «Աժդանակ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտի գնային և ոչ գնային պայմանները գնահատվել են բավարար, և «Աժդանակ» ՍՊ ընկերությունը ճանաչվել է մրցույթի ընտրված մասնակից։
Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջների՝ որպես պատվիրատուի ղեկավար հայտարարում եմ, որ վերոնշյալ ընթացակարգում որպես ընտրված մասնակից հայտարարված «Աժդանակ» ՍՊ ընկերության իրական շահառու է հանդիսանում ինձ հետ փոխկապակցված անձը, ինչի վերաբերյալ հանդես եմ գալիս շահերի բախման իրավիճակի առաջացման վերաբերյալ հրապարակային հայտարարությամբ։