Այսօր: Չորեքշաբթի, 21 Հոկտեմբերի 2026թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 153
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



<<Քաջարանի թիվ 2 մսուր մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի մրցույթ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Գայանե Ստեփանյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
20/10/2026
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
13/11/2026
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    ՀայաստանիՀանրապետությանՍյունիքիմարզիՔաջարանհամայնքի «Քաջարանիթիվ 2 մսուր  մանկապարտեզ»ՀՈԱԿ–ըհայտարարումէմրցույթհաստատությանհետևյալթափուրպաշտոններիհամար՝

  

     2․  Պարուսույց՝   1 հաստիքային միավոր (դրույքաչափը՝ 235․000 ՀՀ դրամ)․

 

1. Աշխատանքային լիազորություններ և պարտականություններ`

1) նպաստում է սաների երաժշտական ընդունակությունների, պարարվեստային կարողությունների, հմտությունների, հուզական ներաշխարհի զարգացմանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը, դրա համար օգտագործելով մանկական պարարվեստի գործունեության կազմակերպման բոլոր ձևերը և տեսակները.

2) խթանում է սաների ստեղծագործական ընդունակությունների զարգացումը՝ հաստատության այլ մանկավարժների և ծնողների համագործակցությամբ.

3) որոշում է պարարվեստի, պարային շարժումների պլաստիկայի մանկավարժական ուղղվածությունը` ըստ սաների անհատական և տարիքային առանձնահատկությունների, ինչպես նաև ըստ նրանց ստեղծագործական ընդունակությունների.

4) կրթական ծրագրին համապատասխան՝ երաժշտության դաստիարակի, դաստիարակների հետ համատեղ իրականացնում է սաների շարժումների երաժշտական ընկալման, պարարվեստային դաստիարակությունը` կիրառելով պարարվեստի և երաժշտական գործունեության կազմակերպման տարբեր տեսակներ և ձևեր.

5) աջակցում է հաստատության այլ մանկավարժական աշխատողների պարարվեստի, գեղագիտական դաստիարակության հարցերի ուղղությամբ.

6) մասնակցում է հաստատության մանկավարժական խորհրդի գործունեությանը.

7) ծնողների շրջանում խորհրդատվություն է կազմակերպում սաների երաժշտական, գեղագիտական, պարարվեստի դաստիարակության հարցերի շուրջ.

8) սաների հետ տարվող ուսումնադաստիարակչական գործընթացում կիրառում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված ուսումնական ձեռնարկներ և նյութեր, մանկավարժական արդի տեխնոլոգիաներ, մեթոդներ, հնարներ:

2․ Նախադպրոցական ուսումնական հաստատության պարուսույցի պաշտոնը զբաղեցնողը պետք է՝

1) տիրապետի պարային կատարողական տեխնիկային, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.

2) իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասի», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Լիցենզավորման մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը», Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը.

բ. մանկավարժության, հոգեբանության, նախադպրոցական տարիքի երեխաների երաժշտական դաստիարակության, պարարվեստի ուսուցման տեսության և մեթոդիկայի հիմունքները:

3. Որակավորման պահանջները` հաստատության պարուսույցի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն` նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի կամ երաժշտության դաստիարակի որակավորմամբ և վերջին տասը տարվա ընթացքում տվյալ բնագավառի /պար/ առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:

Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. 
1)
 դիմում (Ձև 1),
2)
 կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3)
 անձը հաստատող փաստաթուղթ,
4)
 աշխատանքայինստաժիվերաբերյալտեղեկանքկամաշխատանքայինգրքույկ (առկայությանդեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4),
6)
 մեկ լուսանկար` 3x4 չափի,
7)
 այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8)
 ՀայաստանիՀանրապետությանարականսեռիքաղաքացիներըներկայացնումեննաևզինվորականգրքույկկամզինվորականկցագրմանվկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
10) մանկավարժական հավաստագրման փաստաթուղթ՝ կրեդիտավորման գործընթացի միջոցով հավաստագրում անցած լինելու վերաբերյալ (առկայության դեպքում)։

Փաստաթղթերն ընդունվում են  ՀՀՍյունիքիմարզՔաջարանհամայնքի,քաղաքՔաջարանԳետափնյահասցեում՝ 2026թ. հոկտեմբերի 19-ից մինչև  նոյեմբերի 13-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 16:00-ն, բացիշաբաթևկիրակիօրերից:

Մրցույթին մասնակցել ցանկացող  քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.kajaran.am,  ՀՀ Սյունիքի մարզի Մարզպետարանի www.syunik.mtad պաշտոնական կայքերում:

Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:

Մրցույթն անց է կացվելու  2026 թվականինոյեմբերի 18-ին, ժամը 10:00-ին, ՀՀՍյունիքիմարզի, Քաջարանի համայնքի, Գետափնյահասցեում։

Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր:

Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով https://escs.am/am/news/11978

Տեղեկությունների համարզանգահարել   +374 94820962 հեռախոսահամարին:

 

 

 

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (23.6ԿԲ)
Բոլորը
Ավագանու նիստ
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2025
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2025
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2025
ՔԱՋԱՐԱՆ 61 ԱՄՅԱԿ
Ամառային ճամբար 2019
IQ կենտրոնի բացումը Քաջարանում
Քաջարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակը
ՀՀ Սպորտի  նախարար Գ Ղազարյանի այցը Քաջարան
Քաջարան համայնքի ավագանու նիստ 06,03,2019թ
Քաջարան քաղաքի 60 ամյակին նվիրված ֆիլմ
Երգող շատրվաններ Քաջարանին
Քաջարան. փոքր քաղաքի առօրյան
Քաջարան. հանքավայրին կից քաղաքը
Քաջարանը՝ հեքիաթային լույսերի մեջ
Քաջարան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner