Սույն թվականի մայիսի 27-ին armeps.am էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով հայտարարվել է Քաջարանի համայնքապետարանի կարիքների համար ներհամայնքային ճանապարհների հիմանորոգման աշխատանքների ձեռքբերման N ՔՀ-ԲՄԱՇՁԲ-26/02 ծածկագրով գնման ընթացակարգ։ Ընթացակարգի չափաբաժիններ 1, 4, 6-ին սահմանված կարգով հայտ է ներկայացրել մեկ մասնակից՝ «Աժդանակ» ՍՊ ընկերությունը։ Ներկայացված հայտերի՝ օրենքով սահմանված կարգով գնահատման արդյունքում «Աժդանակ» ՍՊ ընկերության ներկայացրած հայտի գնային և ոչ գնային պայմանները գնահատվել են բավարար, և «Աժդանակ» ՍՊ ընկերությունը ճանաչվել է մրցույթի ընտրված մասնակից։
Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջների՝ որպես պատվիրատուի ղեկավար հայտարարում եմ, որ վերոնշյալ ընթացակարգում որպես ընտրված մասնակից հայտարարված «Աժդանակ» ՍՊ ընկերության իրական շահառու է հանդիսանում ինձ հետ փոխկապակցված անձը, ինչի վերաբերյալ հանդես եմ գալիս շահերի բախման իրավիճակի առաջացման վերաբերյալ հրապարակային հայտարարությամբ։