2025 թվականի նոյեմբերի 18-ին ժամը 15։00-ին Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական նիստը հետևյալ օրակարգով․
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 106-Ն որոշման №1, №2, № 3 եվ № 6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։
2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 18–ի N 28-Լ որոշման N 4 և N 5 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։
3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի համայնքային ենթակայության կազմակերպություն ստեղծելու, դրա կանոնադրությունը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին:
4. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի քաղաք Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրի վերագնահատման նպատակով Ողջի գետի ձախափնյա տարածքում 2026-2028 թվականներին նախատեսված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ» նախատեսվող գործունեությանը նախնական համաձայնություն տալու վերաբերյալ։
5. «Աժդանակ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գիրաթաղի պորֆիրիտների հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանում, ընդերքօգտագործում» նախատեսվող գործունեությանը նախնական համաձայնություն տալու վերաբերյալ։
6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում հողամասերի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Սյունիքի մարզի Քաջարան համայնքի համակցված փաստաթղթում նախատեսվող փոփոխություններին հավանություն տալու մասին։
7. Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող, Քաջարան համայնքի Ներքին Գիրաթաղ գյուղում գտնվող հողամասը հրապարակային սակարկություններով /մրցութով/ վարձակալության իրավունքով տրամադրելու մասին
8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Անդոկավան գյուղում փողոցը թվային կարգով անվանակոչելու մասին։
9. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։
10. Քաջարան համայնքի զարգացման հիմնադրամ ստեղծելու և դրա կանոնադրությունը հաստատելու մասին։
11. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։