Քաջարան համայնքի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը «Ինտենսիվ այգեգործության» ծրագրի շրջանակում տրամադրում է պետական օժանդակություն կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար։ Բաղադրիչ 1 – Վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում Նախատեսված է խաղողի, ինտենսիվ պտղատու այգիներում կամ հատապտղանոցներում կարկտապաշտպան ցանցերի տեղադրման համար՝ առանց այգեհիմնման աշխատանքների իրականացման։ Հիմնական պայմանները՝ • Ծրագրի նպատակային ծավալը՝ 0.5-ից 100 հա • Կարկտապաշտպան ցանցերի համար սահմանված հաշվարկային արժեքը՝ 12.1 մլն դրամ 1 հա-ի համար • Վարկի մարման ժամկետ՝ մինչև 7 տարի, ներառյալ մինչև 3 տարվա արտոնյալ ժամկետ • Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում՝ • մինչև 9 տոկոս (արտարժույթով՝ մինչև 5 տոկոս) • սոցիալական հատուկ խմբերի դեպքում՝ մինչև 14 տոկոս (արտարժույթով՝ մինչև 8 տոկոս) Սոցիալական հատուկ խմբերը ներառում են. • սահմանամերձ համայնքների բնակիչներ • գյուղատնտեսական կոոպերատիվներ • զինծառայության հետևանքով հաշմանդամություն ստացած անձինք • 18-35 տարեկան երիտասարդներ Վարկը տրամադրվում է այն դեպքում, երբ ներդրումը կատարվում է կապալառուի հետ կնքված պայմանագրի հիման վրա։ Բաղադրիչ 2 – Ծախսերի մասնակի փոխհատուցում Նախատեսված է նոր և չշահագործված, գործարանային արտադրության կարկտապաշտպան ցանցերի տեղադրման համար՝ բազմամյա տնկարկներում, առանց այգեհիմնման։ Հիմնական պայմանները՝ • Ծավալը՝ 0.5-ից 3 հա • Փոխհատուցման չափը՝ մինչև կատարված ծախսերի 75 տոկոսը, սակայն ոչ ավելին, քան 9.075 մլն դրամ մեկ հա-ի համար (այս բաղադրիչը հասանելի է բացառապես այն տնտեսավարողներին, ովքեր գտնվում են կառավարության կողմից հաստատված Աղյուսակ N 18-ում /կից ներկայացված փաստաթուղթ/ներառված բնակավայրերում՝ համարվող կարկտի առավել ակտիվ գոտիներ)։ Ծրագրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում՝
https://mineconomy.am/page/1948
https://mineconomy.am/page/1349
Կից ներկայացվում է «ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ» ծրագիրը։ Լրացուցիչ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել էկոնոմիկայի նախարարության կարճ համարին 81-40։
' /> Քաջարան համայնքի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը «Ինտենսիվ այգեգործության» ծրագրի շրջանակում տրամադրում է պետական օժանդակություն կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար։ Բաղադրիչ 1 – Վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում Նախատեսված է խաղողի, ինտենսիվ պտղատու այգիներում կամ հատապտղանոցներում կարկտապաշտպան ցանցերի տեղադրման համար՝ առանց այգեհիմնման աշխատանքների իրականացման։ Հիմնական պայմանները՝ • Ծրագրի նպատակային ծավալը՝ 0.5-ից 100 հա • Կարկտապաշտպան ցանցերի համար սահմանված հաշվարկային արժեքը՝ 12.1 մլն դրամ 1 հա-ի համար • Վարկի մարման ժամկետ՝ մինչև 7 տարի, ներառյալ մինչև 3 տարվա արտոնյալ ժամկետ • Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում՝ • մինչև 9 տոկոս (արտարժույթով՝ մինչև 5 տոկոս) • սոցիալական հատուկ խմբերի դեպքում՝ մինչև 14 տոկոս (արտարժույթով՝ մինչև 8 տոկոս) Սոցիալական հատուկ խմբերը ներառում են. • սահմանամերձ համայնքների բնակիչներ • գյուղատնտեսական կոոպերատիվներ • զինծառայության հետևանքով հաշմանդամություն ստացած անձինք • 18-35 տարեկան երիտասարդներ Վարկը տրամադրվում է այն դեպքում, երբ ներդրումը կատարվում է կապալառուի հետ կնքված պայմանագրի հիման վրա։ Բաղադրիչ 2 – Ծախսերի մասնակի փոխհատուցում Նախատեսված է նոր և չշահագործված, գործարանային արտադրության կարկտապաշտպան ցանցերի տեղադրման համար՝ բազմամյա տնկարկներում, առանց այգեհիմնման։ Հիմնական պայմանները՝ • Ծավալը՝ 0.5-ից 3 հա • Փոխհատուցման չափը՝ մինչև կատարված ծախսերի 75 տոկոսը, սակայն ոչ ավելին, քան 9.075 մլն դրամ մեկ հա-ի համար (այս բաղադրիչը հասանելի է բացառապես այն տնտեսավարողներին, ովքեր գտնվում են կառավարության կողմից հաստատված Աղյուսակ N 18-ում /կից ներկայացված փաստաթուղթ/ներառված բնակավայրերում՝ համարվող կարկտի առավել ակտիվ գոտիներ)։ Ծրագրերի մանրամասներին կարող եք ծանոթանալ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնական կայքում՝https://mineconomy.am/page/1948
https://mineconomy.am/page/1349
Կից ներկայացվում է «ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՆԵՐԴՐՈՒՄ» ծրագիրը։ Լրացուցիչ խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել էկոնոմիկայի նախարարության կարճ համարին 81-40։
' />