Սույն թվականի մայիսի 12-ին armeps.am էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով հայտարարվել է Քաջարանի համայնքապետարանի կարիքների համար Քաջարան քաղաքի Շահումյան 1-5 բակային հատվածի բարեկարգման և Չարենցի 3-րդ փողոցի հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման N ՔՀ-ԳՀԱՇՁԲ-25/05 ծածկագրով գնման ընթացակարգ։ Ընթացակարգին սահմանված կարգով հայտ է ներկայացրել մեկ մասնակից՝ «Արտտիգ» և «Աժդանակ» ՍՊ ընկերությունների կոնսորցիումը ։ Ներկայացված հայտերի՝ օրենքով սահմանված կարգով գնահատման արդյունքում «Արտտիգ» և «Աժդանակ» ՍՊ ընկերությունների կոնսորցիումի ներկայացրած հայտի գնային և ոչ գնային պայմանները գնահատվել են բավարար, և «Արտտիգ» և «Աժդանակ» ՍՊ ընկերությունների կոնսորցիումը ճանաչվել է մրցույթի ընտրված մասնակից ։
Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված պահանջների՝ որպես պատվիրատուի ղեկավար հայտարարում եմ, որ վերոնշյալ ընթացակարգում որպես ընտրված մասնակից հայտարարված «Արտտիգ» և «Աժդանակ» ՍՊ ընկերությունների կոնսորցիումի անդամ «Աժդանակ» ՍՊ ընկերության իրական շահառու է հանդիսանում ինձ հետ փոխկապակցված անձը, ինչի վերաբերյալ հանդես եմ գալիս շահերի բախման իրավիճակի առաջացման վերաբերյալ հրապարակային հայտարարությամբ։