Քաջարան համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը (այսուհետ՝ ՄԺԾԾ) հանդիսանում է Քաջարան համայնքի զարգացման հեռանկարի թվային արտացոլումը և համայնքի միջնաժամկետ կտրվածքով գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, որը և հանդիսանում ելակետ՝ նախագծելու համապատասխան տարվան հաջորդող տարեկան բյուջեն:
ՄԺԾԾ-ում ամփոփված են առաջիկա երեք տարիների կանխատեսվող եկամուտները, բյուջետային դեֆիցիտի ծածկման աղբյուրները, ինչպես նաև ծախսերի բաշխման ուղղությունները ըստ ոլորտների։ Այս ամենը միտված է ապահովելու համայնքի հավասարակշռված և կայուն զարգացումը, միաժամանակ նպաստելով եկամուտների ավելացմանն ու դրանց արդյունավետ կառավարմանը։ Ծրագրով նախատեսվում է մշակել մեխանիզմներ եկամուտների աճի համար, ինչը հնարավորություն կտա ընդլայնել նաև զարգացմանն ուղղված ծախսերը։
ՄԺԾԾ-ի կիրառումը կնպաստի համայնքի ծախսային քաղաքականության ավելի երկարաժամկետ ու ռազմավարական մոտեցման ձևավորմանը։ Դրա շնորհիվ զարգացման հեռանկարները կստանան բյուջետային ձևաչափ, իսկ քաղաքացիական հասարակությանը կտրամադրվի հնարավորություն՝ թվային տեսքով ծանոթանալու միջնաժամկետ ծախսերի ոլորտային բաշխմանը։ Միևնույն ժամանակ այս փաստաթուղթը կապահովի բյուջետային ծրագրերի շարունակականության ֆինանսական մեխանիզմների գործնական ընդգծումը։
Քաջարան համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը նախագծվել է ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներով