Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝  2025թ. հոկտեմբերի 16-ին ժամը 12։00-ին Քաջարանի մշակույթի պալատում  (հասցե՝ ՀՀ  Սյունիքի մարզ, ք․Քաջարան, Լեռնագործների 2) տեղի կունենա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության (հասցե՝  Սյունիքի մարզ, ք.Քաջարան, Լեռնագործների փ.,շենք 18) կողմից՝ «Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրի վերագնահատման նպատակով Ողջի գետի ձախափնյա 2026-2028 թթ․ նախատեսված երկրաբանական ուսումնասիրության աշխատանքներ»  գործունեության վերաբերյալ  հանրային քննարկում (1-ին փուլ)։
     Առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների համար կարող եք  ներկայացնել  կարծիքներ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով:Հանրային լսման կազմակերպման      պատասխանատու՝ Գարեգին Գաբրիելյան, Քաջարանի համայնքապետարանի բնապահպանության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ծրագրերի բաժնի պետ, էլ․հասցե՝ kajaran2023eco@gmail.com , հեռ․ 094629499:Նախատեսվող գործունեության համառոտ նկարագրին կարող եք ծանոթանալ Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայքում (kajaran.am) կամ այցելել Քաջարանի համայնքապետարան, առաջին հարկ 111 սենյակ։