ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրի «Քաջարանի թիվ 2 մսուր մանկապարտեզ » ՀՈԱԿ–ը հայտարարում է մրցույթ հաստատության հետևյալ թափուր պաշտոնների համար՝
1․Մեթոդիստի՝ 1 հաստիքային միավոր (դրույքաչափը՝ 400,000 ՀՀ դրամ)
1․ Աշխատանքային լիազորություններ և պարտականություններ`
կազմակերպում է ուսումնական հաստատության մեթոդական աշխատանքը, վերլուծում ուսումնական հաստատության ուսումնական և դաստիարակչական աշխատանքները.
1) մասնակցում է հաստատության աշխատանքային պլանի մշակմանը, ռազմավարության պլանավորմանն ու ներդրմանը, կրթական ծրագրերի ընտրությանը.
2) Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված կրթական ծրագրերին համապատասխան պլանավորում է ուսումնադաստիարակչական, մեթոդական աշխատանքները հաստատությունում՝ հաշվի առնելով մանկավարժական աշխատողների կարողությունները.
3) անցկացնում է մեթոդժամեր, սեմինարներ, անհատական և խմբային խորհրդատվություններ, բաց պարապմունքներ.
4) կազմակերպում է ուսումնամեթոդական փաստաթղթերի, ձեռնարկների, դիդակտիկ նյութերի և սարքավորումների համակարգման աշխատանքները.
5) կազմակերպում և համակարգում է հաստատությունում սանի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործընթացը.
6) պլանավորում և դաստիարակների հետ կազմակերպում է ուսումնադիտողական պարագաների, դիդակտիկ նյութերի պատրաստման աշխատանքները.
ապահովում է հաստատությունում փորձարարական, հետազոտական աշխատանքների բովանդակային կազմակերպումը.
7) վերլուծում և ընդհանրացնում է ուսումնական հաստատության փորձարարական աշխատանքների արդյունքները, միջոցներ է ձեռնարկում մանկավարժական աշխատողների արդյունավետ փորձը տարածելու համար.
8) համակարգում է հաստատություն-ծնողական համայնք համագործակցությունը.
9) իրականացնում է դաստիարակների աշխատանքի նկատմամբ վերահսկողություն. դիտարկում է՝
ա. ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանները.
բ. կանոնակարգային բոլոր պահերը՝ բոլոր տարիքային խմբերում.
գ. մեթոդական աշխատանքի բովանդակությունը. նախապատրաստումը, ծրագրավորումը, պլանավորումը, կազմակերպումն ու կարգավորումը, խթանումը, վերլուծությունը:
2. Մեթոդիստի` տնօրենի ուսումնական գծով տեղակալի պաշտոնը զբաղեցնողը պետք է՝
1) տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.
2) իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասի», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Լիցենզավորման մասին», «Տեսչական մարմինների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը», Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը.
բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի հիմունքները, ուսումնամեթոդական փաստաթղթերի վարման սկզբունքներին:
3. Որակավորման պահանջները` հաստատության մեթոդիստի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտի աշխատանքի առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ:
2․Դաստիարակի՝ 6,25 հաստիքային միավոր (դրույքաչափը՝ 341,760 ՀՀ դրամ)
1․ Աշխատանքային լիազորություններ և պարտականություններ`
1) պլանավորում և իրականացնում է սաների ուսուցումն ու դաստիարակությունը, կենսագործունեությունը՝ նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին, կրթական ծրագրերին համապատասխան.
2) ուսումնասիրում է սաների անհատական ունակությունները, հետաքրքրությունները և հակումները.
3) նպաստում է սաների մոտ գործունեության տարբեր ձևերի հանդեպ հետաքրքրասիրության բացահայտմանը.
4) աշխատանք է տանում սաների վարքի շեղման, վնասակար սովորությունների վերացման համար.
5) կատարում է ամենօրյա աշխատանք սաների սոցիալ-հոգեբանական հարմարունակության (ադապտացիայի) համար.
6) բուժանձնակազմի հետ համատեղ կանոնավոր իրականացնում է համալիր միջոցառումներ՝ ուղղված սաների առողջության ամրապնդմանը, հոգեբանական զարգացմանը,
7) սաների հետ տարվող ուսումնադաստիարակչական գործընթացում կիրառում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված ուսումնական ձեռնարկներ և նյութեր, մանկավարժական արդի տեխնոլոգիաներ, մեթոդներ, հնարներ.
8) խմբում ստեղծում է անհրաժեշտ պայմաններ՝ առօրյան, ուսումնադաստիարակչական աշխատանքները արդյունավետ իրականացնելու համար.
9) ակտիվորեն կիրառում է հաստատության մեթոդկաբինետի համապատասխան նյութերը.
10) երաժշտության դաստիարակի, ֆիզհրահանգչի, այլ մանկավարժական աշխատողների հետ նախապատրաստում է տոները, ժամանցային, մարզական պարապմունքները.
11) ժամանակին տնօրինությանը, բուժքրոջը, ծնողներին տեղեկացնում է սաների առողջական վիճակի փոփոխությունների մասին.
12) վարում է սաների հաճախումների մատյանը.
13) վերլուծում է իր կողմից իրականացվող ուսումնադաստիարակչական գործընթացը, կատարում ինքնավերլուծություն, իրականացնում է բարելավման աշխատանքներ.
14) մասնակցում է մանկավարժական խորհրդի նիստերին, խորհրդատվություններին.
15) ծնողների հետ տանում է աշխատանք՝ ընտանիքում երեխաների դաստիարակության հարցերի ուղղությամբ, ներգրավում և խթանում է հաստատության հետ ակտիվ համագործակցությանը.
16) խնամքով է վերաբերվում խմբին հատկացված գույքին, սարքավորումներին, պիտույքներին.
17) վարում է գույքի, խաղալիքների հաշվառումը.
18) համագործակցում է դաստիարակի օգնականի հետ.
19) ըստ ժամանակացույցի՝ սահմանված կարգով անցնում է բժշկական զննություն:
2. Դաստիարակի պաշտոնը զբաղեցնողը պետք է՝
1) տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.
2) իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասի», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Լիցենզավորման մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը», Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը.
բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի, դաստիարակչական աշխատանքի տեսության և մեթոդիկայի հիմունքները:
3. Որակավորման պահանջները` հաստատության դաստիարակի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս)` համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ:
3․lրացուցիչ կրթական ծառայության մանկավարժ` (Օտար լեզվի դաստիարակներ ռուսաց լեզու 1 հաստիքային միավոր (դրույքաչափը՝ 226,000 ՀՀ դրամ) և անգլերեն լեզու 0,5 հաստիքային միավոր (դրույքաչափը՝ 113․000 ՀՀ դրամ)
1. Աշխատանքային լիազորություններ և պարտականություններ`
1) կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված ծրագրերի հիման իրականացնում է սաների լրացուցիչ կրթությունը.
2) մասնակցում է կրթական ծրագրերի մշակմանը, կրում է պատասխանատվություն` ըստ ուղղվածության` դրանց կատարման համար.
3) բացահայտում է սաների ստեղծագործական ընդունակությունները, նպաստում դրանց զարգացմանը, նախասիրությունների և հակումների, սոցիալական հաղորդակցական և տարրական հմտությունների ձևավորմանը.
4) դաստիարակների հետ համատեղ ուսումնասիրում է սաների անհատական առանձնահատկությունները, ըստ անհրաժեշտության իրականացնում է անհատական աշխատանք.
5) անցկացնում է բաց պարապմունքներ, կազմակերպում ցուցահանդեսներ.
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության լրացուցիչ կրթության մանկավարժի պաշտոնը զբաղեցնողը պետք է՝
1) տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.
2) իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասի», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Լիցենզավորման մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը», Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը.
բ. մանկավարժության, հոգեբանության, նախադպրոցական տարիքի երեխաների հետաքրքրությունների և պահանջմունքների զարգացման առանձնահատկությունների, ըստ ուղղվածության` գեղագիտական, մտավոր, բնապահպանական, առողջարարական-շտկողական, մարզական, ժամանցային խմբակների գործունեության մեթոդիկայի հիմունքները:
3. Որակավորման պահանջները՝ նախադպրոցական ուսումնական հաստատության լրացուցիչ կրթության մանկավարժի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա համապատասխան միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն` մանկավարժական որակավորմամբ:
4․Լոգոպետ–լեզվաբան՝ 1 հաստիքային միավոր (դրույքաչափը՝ 267,000 ՀՀ դրամ)․
1․ Աշխատանքային լիազորություններ և պարտականություններ`
1) մասնակցում է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների անհատական զարգացման պլանի մշակմանը` հաշվի առնելով զարգացման առանձնահատկությունները.
2) բացահայտում է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաներին, նրանց հետ տանում է շտկողական, զարգացնող աշխատանքներ.
3) անցկացնում է խմբային և անհատական պարապմունքներ՝ ուղղված սաների զարգացման շեղումների շտկմանը, վերականգնողական ֆունկցիաներին.
4) դաստիարակների հետ անցկացնում է պարապմունքների լսումներ և մասնակցում պարապմունքների.
5) իր աշխատանքում հիմնվում է համապատասխան մասնագետների հետազոտական տվյալների վրա՝ մշտական կապ պահելով ուսումնական հաստատության բուժաշխատողների հետ.
6) կազմակերպում, իրականացնում է ուսումնաշտկողական աշխատանքներ` կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների հետ.
7) հետազոտում և գնահատում է սաների ֆիզիկական և մտավոր խնդիրների արտահայտված աստիճանը.
8) աջակցում է պարապմունքների համար խմբերի կահավորմանը` հաշվի առնելով սաների հոգեֆիզիկական վիճակը.
9) խմբային ու անհատական պարապմունքները անցկացնում է` նպատակ ունենալով ուղղել շեղումները, վերականգնել կանխարգելված գործողությունները.
10) սերտորեն համագործակցում է այլ մասնագետների հետ.
11) զարգացման շեղումներ ունեցող սաների հետ հատուկ մեթոդներով և եղանակներով աշխատանքներ կազմակերպելու նպատակով մասնագիտական խորհուրդներ է տալիս մանկավարժներին, ծնողներին(օրինական ներկայացուցիչներին).
12) ակտիվ մասնակցում է կրթական գործընթացին` ուղղված սաների խնդիրների կանխարգելմանը, շտկմանը.
13) աշխատանքի ընթացքում նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչների շրջանակներում կիրառում է տարաբնույթ ձևեր, մեթոդներ ու հնարներ.
14) սահմանված կարգով վարում է անհրաժեշտ փաստաթղթերը.
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության հատուկ մանկավարժի պաշտոնը զբաղեցնողը պետք է՝
1) տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.
2) իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասի», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Լիցենզավորման մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը», Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը.
բ. հատուկ մանկավարժության տեսության և մեթոդիկայի, հոգեբանության, տարիքային ֆիզիոլոգիայի հիմունքները:
3. Որակավորման պահանջները` հաստատության հատուկ մանկավարժի պաշտոնն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ:
5․Հոգեբան՝ 1 հաստիքային միավոր (դրույքաչափը՝ 267,000 ՀՀ դրամ)․
1․Աշխատանքային լիազորություններ և պարտականություններ`
1) հաստատությունում աշխատանքներ է տանում սաների հոգեկան առողջության և անձի զարգացման ապահովման ուղղությամբ.
2) իրականացնում է սաների՝ կրթական ծրագրերին մասնակցության, հասակակիցների և մեծահասակների հետ հաղորդակցման դիտարկումներ.
3) Սաների՝ մի տարիքային խմբից մյուսին անցնելիս անցկացնում է սովորելու պատրաստակամության հոգեբանամանկավարժական գնահատում.
4) մասնակցում է օժտված սաների բացահայտման և ստեղծագործական զարգացման գործին.
5) մասնակցում է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սաների անհատական զարգացման ծրագրերի մշակմանը` հաշվի առնելով սաների զարգացման առանձնահատկությունները.
6) իրականացնում է սաների հոգեկան, մարմնական (սոմատիկ), սոցիալական բարենպաստության ապահովմանն ուղղված մասնագիտական գործունեություն.
7) որոշում է սաների բնականոն զարգացմանը խոչընդոտող գործոնները և ձեռնարկում է տարբեր միջոցներ՝ հոգեբանական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ.
8) աջակցություն է ցուցաբերում սաներին, ծնողներին, մանկավարժական աշխատողներին՝ առա խնդիրների լուծման ուղղությամբ.
9) անցկացնում է տարբեր նշանակության և ուղղվածության հոգեբանական դիտարկումներ, հետազոտություններ, մանկավարժական գնահատում.
10) սահմանված կարգով վարում է փաստաթղթերը և կիրառում ըստ նշանակության.
որոշում է սաների (մտավոր, ֆիզիկական, հուզական) զարգացման շեղման աստիճանը, ինչպես նաև սոցիալական զարգացման տարբեր բնույթի խանգարումները և անցկացնում է հոգեբանամանկավարժական շտկողական աշխատանքներ.
11) մյուս մանկավարժական աշխատողների համար իրականացնում է խորհրդատվություն՝ գործնական հոգեբանության կիրառման ուղղությամբ, նպաստում է մանկավարժների, ծնողների սոցիալ-հոգեբանական իրավասությունների մակարդակի բարձրացմանը.
12) ընտրում և կիրառում է նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշչի պահանջներին համապատասխան մեթոդներ, ուսումնական ձեռնարկներ և նյութեր:
2. Նախադպրոցական ուսումնական հաստատության հոգեբանի պաշտոնը զբաղեցնողը պետք է՝
1) տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.
2) իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասի», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Լիցենզավորման մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը», Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը.
բ. ընդհանուր և մանկավարժական հոգեբանության, ընդհանուր մանկավարժության, անձի և դիֆերենցիալ հոգեբանության, տարիքային և մանկան հոգեբանության, սոցիալական հոգեբանության հիմունքները.
3. Որակավորման պահանջները` հաստատության հոգեբանի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա բարձրագույն մասնագիտական կրթություն:
6․ Երաժիշտ՝ 1․25 հաստիքային միավոր (դրույքաչափը՝ 213,000 ՀՀ դրամ)․
1․ Աշխատանքային լիազորություններ և պարտականություններ`
1) նպաստում է սաների երաժշտական ընդունակությունների և զգացմունքների, հուզական ներաշխարհի զարգացմանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը, դրա համար օգտագործելով երաժշտական գործունեության կազմակերպման բոլոր ձևերը և տեսակները.
2) սաների ստեղծագործական գործունեության զարգացման շրջանակում համագործակցում է մանկավարժական այլ աշխատողների և ծնողների (օրինական ներկայացուցիչների) հետ.
3) որոշում է երաժշտական գործունեության ուղղվածությունը` ըստ սաների անհատական և տարիքային առանձնահատկությունների, ինչպես նաև ըստ նրանց ստեղծագործական ընդունակությունների.
4) դաստիարակների հետ համատեղ, կրթական ծրագրին համապատասխան, իրականացնում է սաների երաժշտական դաստիարակությունը` կիրառելով երաժշտական գործունեության կազմակերպման տարբեր տեսակներ և ձևեր.
5) խթանում է սաների գեղագիտական ճաշակի, ստեղծագործական ընդունակությունների զարգացմանը.
6) համակարգում է հաստատության մասնագետների աշխատանքը երաժշտական դաստիարակության հարցերի ուղղությամբ.
7) մասնակցում է հաստատության մանկավարժական խորհրդի գործունեությանը.
8) ծնողների շրջանում խորհրդատվություն է կազմակերպում սաների երաժշտական, գեղագիտական դաստիարակության հարցերի շուրջ.
9) սաների հետ տարվող ուսումնադաստիարակչական գործընթացում կիրառում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված ուսումնական ձեռնարկներ և նյութեր, մանկավարժական արդի տեխնոլոգիաներ, մեթոդներ, հնարներ:
2. Հաստատության երաժշտության դաստիարակի պաշտոնը զբաղեցնողը պետք է՝
1) տիրապետի երաժշտական գործիքի (դաշնամուր) կատարման տեխնիկային, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.
2) իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասի», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Լիցենզավորման մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը», Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը.
բ. մանկավարժության, հոգեբանության, նախադպրոցական տարիքի երեխաների երաժշտական դաստիարակության և ուսուցման տեսության և մեթոդիկայի հիմունքները:
3. Որակավորման պահանջները` հաստատության երաժշտության դաստիարակի պաշտոնը զբաղեցնողը պետք է ունենա`
ա) միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն կրթություն` նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի որակավորմամբ և երաժշտական կրթություն (երաժշտական կամ արվեստի դպրոց).
բ) դպրոցահեն նախակրթարաններում նաև՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին բավարարող անձը անձը, որը տվյալ դպրոցում դասավանդում է «Երաժշտություն» առարկան:
7․ Ֆիզկուլտուրայի հրահանգիչ՝ 1 հաստիքային միավոր (դրույքաչափը՝ 267,000 ՀՀ դրամ)․
1․Աշխատանքային լիազորություններ և պարտականություններ`
1) նախադպրոցական կրթական ծրագրերին համապատասխան` սաների հետ տանում է ֆիզիկական դաստիարակության աշխատանքներ.
2) որոշում է պարապմունքների խնդիրները և բովանդակությունը` հաշվի առնելով սաների տարիքը, պատրաստվածությունը, անհատական և հոգեբանական առանձնահատկությունները.
3) աջակցում է սաների՝ վարժությունների կատարման տեխնիկայի և հմտությունների զարգացմանը, ձևավորում է նրանց բարոյակամային որակները:
4) ապահովում է սաների անվտանգությունը ֆիզիկական կուլտուրայի պարապմունքների ժամանակ.
5) բուժաշխատողների հետ համատեղ հսկում է սաների առողջության վիճակը.
6) վերահսկում է օրվա ընթացքում սաների շարժողական ակտիվությունը:
7) անցկացնում է զրույցներ խմբերի դաստիարակների և սպասարկող անձնակազմի հետ ֆիզիկական դաստիարակության ուղղությամբ.
8) ծնողների հետ կազմակերպում է բացատրական աշխատանք՝ պարապմունքներին սաների նախապատրաստման ուղղությամբ.
9) պարապմունքների ժամանակ հաշվի է առնում յուրաքանչյուր սանի անհատական հնարավորությունները.
10) ուսումնասիրում է պարապմունքի անցկացման հիգիենիկ պայմանները.
11) կազմակերպում է ֆիզիկական կուլտուրայի գծով բացատրական աշխատանք հաստատության աշխատողների և ծնողների շրջանում։
2․. Նախադպրոցական ուսումնական հաստատության ֆիզկուլտուրայի հրահանգչի պաշտոնը զբաղեցնողը պետք է՝
1) տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.
2) իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասի», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Լիցենզավորման մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը», Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը.
բ. նախադպրոցական մանկավարժության, հոգեբանության, տարիքային ֆիզիոլոգիայի, անատոմիայի, մարզագործիքների վրա ուսուցման մեթոդիկայի հիմունքներին,
3. Որակավորման պահանջները՝ հաստատության ֆիզկուլտուրայի հրահանգչի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա`
ա) միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն՝ համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն կրթություն` նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի որակավորմամբ և վերջին տասը տարվա ընթացքում ֆիզիկական կուլտուրայի հրահանգչի առնվազն երեք տարվա ստաժ.
բ) դպրոցահեն նախակրթարաններում նաև՝ «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջին բավարարող անձը, որը տվյալ դպրոցում դասավանդում է «Ֆիզկուլտուրա» առարկան:
8․ Պարուսույց՝ 1 հաստիքային միավոր (դրույքաչափը՝ 235,000 ՀՀ դրամ)․
1․ Աշխատանքային լիազորություններ և պարտականություններ`
1) նպաստում է սաների երաժշտական ընդունակությունների, պարարվեստային կարողությունների, հմտությունների, հուզական ներաշխարհի զարգացմանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը, դրա համար օգտագործելով մանկական պարարվեստի գործունեության կազմակերպման բոլոր ձևերը և տեսակները.
2) խթանում է սաների ստեղծագործական ընդունակությունների զարգացումը՝ հաստատության այլ մանկավարժների և ծնողների համագործակցությամբ.
3) որոշում է պարարվեստի, պարային շարժումների պլաստիկայի մանկավարժական ուղղվածությունը` ըստ սաների անհատական և տարիքային առանձնահատկությունների, ինչպես նաև ըստ նրանց ստեղծագործական ընդունակությունների.
4) կրթական ծրագրին համապատասխան՝ երաժշտության դաստիարակի, դաստիարակների հետ համատեղ իրականացնում է սաների շարժումների երաժշտական ընկալման, պարարվեստային դաստիարակությունը` կիրառելով պարարվեստի և երաժշտական գործունեության կազմակերպման տարբեր տեսակներ և ձևեր.
5) աջակցում է հաստատության այլ մանկավարժական աշխատողների պարարվեստի, գեղագիտական դաստիարակության հարցերի ուղղությամբ.
6) մասնակցում է հաստատության մանկավարժական խորհրդի գործունեությանը.
7) ծնողների շրջանում խորհրդատվություն է կազմակերպում սաների երաժշտական, գեղագիտական, պարարվեստի դաստիարակության հարցերի շուրջ.
8) սաների հետ տարվող ուսումնադաստիարակչական գործընթացում կիրառում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված ուսումնական ձեռնարկներ և նյութեր, մանկավարժական արդի տեխնոլոգիաներ, մեթոդներ, հնարներ:
2․. Նախադպրոցական ուսումնական հաստատության պարուսույցի պաշտոնը զբաղեցնողը պետք է՝
1) տիրապետի պարային կատարողական տեխնիկային, համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.
2) իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`
ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասի», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Լիցենզավորման մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը», Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը.
բ. մանկավարժության, հոգեբանության, նախադպրոցական տարիքի երեխաների երաժշտական դաստիարակության, պարարվեստի ուսուցման տեսության և մեթոդիկայի հիմունքները:
3. Որակավորման պահանջները` հաստատության պարուսույցի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա միջին մասնագիտական կամ բարձրագույն մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն` նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի կամ երաժշտության դաստիարակի որակավորմամբ և վերջին տասը տարվա ընթացքում տվյալ բնագավառի /պար/ առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնելհետևյալփաստաթղթերը.
1) դիմում (Ձև 1),
2) կրթությանմասինփաստաթուղթ (դիպլոմ),
3) անձըհաստատողփաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4),
6) մեկլուսանկար` 3x4 չափի,
7) այլպետություններիքաղաքացիները` ՀայաստանիՀանրապետությունումաշխատելուիրավունքըհավաստողփաստաթուղթ,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Փաստաթղթերն ընդունվումեն ՀՀ Սյունիքի մարզ Քաջարան համայնք քաղաք Քաջարան Չարենցի 7 հասցեում՝ 2025թ. հոկտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 6-ըներառյալ, ամենօր՝ժամը 10:00-իցմինչև 16:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիներըկարողեն հայտարարությանըհետևել www.azdarar.am ևwww.kajaran.amկայքերում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝անձըհաստատողփաստաթղթով:
Մրցույթն անց է կացվելու 2025 թվականի նոյեմբերի 12-ին, ժամը 10:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի վարչական շենքի նիստերի դահլիճում ( ՀՀ Սյունիքի մարզ ք․ Քաջարան, Լեռնագործների 4):
Մրցույթն անց է կացվելուերկու փուլով` գրավորևբանավոր:
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնելհետևյալհղումովhttps://escs.am/am/news/11978
Տեղեկությունների համարզանգահարել +374 94820962 հեռախոսահամարին: