Հավելված 1
«Քաջարանի թիվ 3 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ–ի տնօրենի
2026 թ. հուլիսի 02-ի N 57-Ա հրամանի
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրի «Քաջարանի թիվ 3 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ–ը հայտարարում է մրցույթ հաստատության թափուր պաշտոնի համար՝
1․Դաստիարակ՝ 0․78 հաստիքային միավոր (դրույքաչափը՝ 341,760 ՀՀ դրամ)
1․ Աշխատանքային լիազորություններ և պարտականություններ`
1) պլանավորում և իրականացնում է սաների ուսուցումն ու դաստիարակությունը, կենսագործունեությունը՝ նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին, կրթական ծրագրերին համապատասխան.
2) ուսումնասիրում է սաների անհատական ունակությունները, հետաքրքրությունները և հակումները.
3) նպաստում է սաների մոտ գործունեության տարբեր ձևերի հանդեպ հետաքրքրասիրության բացահայտմանը.
4) աշխատանք է տանում սաների վարքի շեղման, վնասակար սովորությունների վերացման համար.
5) կատարում է ամենօրյա աշխատանք սաների սոցիալ-հոգեբանական հարմարունակության (ադապտացիայի) համար.
6) բուժանձնակազմի հետ համատեղ կանոնավոր իրականացնում է համալիր միջոցառումներ՝ ուղղված սաների առողջության ամրապնդմանը, հոգեբանական զարգացմանը,
7) սաների հետ տարվող ուսումնադաստիարակչական գործընթացում կիրառում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված ուսումնական ձեռնարկներ և նյութեր, մանկավարժական արդի տեխնոլոգիաներ, մեթոդներ, հնարներ.
8) խմբում ստեղծում է անհրաժեշտ պայմաններ՝ առօրյան, ուսումնադաստիարակչական աշխատանքները արդյունավետ իրականացնելու համար.
9) ակտիվորեն կիրառում է հաստատության մեթոդկաբինետի համապատասխան նյութերը.
10) երաժշտության դաստիարակի, ֆիզհրահանգչի, այլ մանկավարժական աշխատողների հետ նախապատրաստում է տոները, ժամանցային, մարզական պարապմունքները.
11) ժամանակին տնօրինությանը, բուժքրոջը, ծնողներին տեղեկացնում է սաների առողջական վիճակի փոփոխությունների մասին.
12) վարում է սաների հաճախումների մատյանը.
13) վերլուծում է իր կողմից իրականացվող ուսումնադաստիարակչական գործընթացը, կատարում ինքնավերլուծություն, իրականացնում է բարելավման աշխատանքներ.
14) մասնակցում է մանկավարժական խորհրդի նիստերին, խորհրդատվություններին.
15) ծնողների հետ տանում է աշխատանք՝ ընտանիքում երեխաների դաստիարակության հարցերի ուղղությամբ, ներգրավում և խթանում է հաստատության հետ ակտիվ համագործակցությանը.
16)խնամքով է վերաբերվում խմբին հատկացված գույքին, սարքավորումներին, պիտույքներին.
17) վարում է գույքի, խաղալիքների հաշվառումը.
18) համագործակցում է դաստիարակի օգնականի հետ.
19) ըստ ժամանակացույցի՝ սահմանված կարգով անցնում է բժշկական զննություն:
2. Դաստիարակի պաշտոնը զբաղեցնողը պետք է՝
1)տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.
2) իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`
ա.Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասի», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Լիցենզավորման մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը», Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը.
բ.մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի, դաստիարակչական աշխատանքի տեսության և մեթոդիկայի հիմունքները:
3. Որակավորման պահանջները` հաստատության դաստիարակի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) ` համապատասխան որակավորմամբ կամ միջին կամ բարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ:
Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում (Ձև 1),
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4),
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։
Փաստաթղթերն ընդունվում են ՀՀ Սյունիքի մարզ Քաջարան համայնք, քաղաք Քաջարան, Չարենցի 7 հասցեում՝ 2026թ. հուլիսի 3-ից մինչև հուլիսի 30-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 16:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները կարող են հայտարարությանը հետևել www.kajaran.am և ՀՀ Սյունիքի մարզպետի աշխատակազմի՝ www.syunik.mtad.am պաշտոնական կայք էջերում:
Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:
Մրցույթն անց է կացվելու 2026 թվականի հուլիսի 31-ին, ժամը 10:00-ին,
ՀՀ Սյունիքի մարզ ք.Քաջարան, Չարենցի 7 հասցեում:
Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր:
Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով https://escs.am/am/news/11978
Տեղեկությունների համար զանգահարել +374 98-22-19-22 հեռախոսահամարին: