Այսօր: Չորեքշաբթի, 10 Սեպտեմբերի 2025թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 63
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Մագաղատ Ավետիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
05/09/2025
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
12/09/2025
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

2025 թվականի սեպտեմբերի  12-ին ժամը 15։00-ին Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական նիստը հետևյալ օրակարգով․

1.     Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 106-Ն որոշման №1, №2, № 3 եվ № 6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։

2.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2025 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակային հաշվետվության կատարման մասին։

3.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2026-2028 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին։

4.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին։ 

5.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը համաձայնություն տալու մասին։ 

6.   Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Լեռնագործներ փողոց 11 շենք 35 տարածքի հասցեում գտնվող Անդրանիկ Վաչոյի Գալստյանին սեփականության իրավունքով պատկանող տարածքը վարձակալելու և «Քաջարանի համայնքապետարանի գրադարանային միավորում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին։ 

7.    Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում հողամասերի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Սյունիքի մարզի Քաջարան համայնքի համակցված փաստաթղթում նախատեսվող փոփոխություններին հավանություն տալու մասին։ 

8.   Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկություններով (աճուրդով) վաճառելու մասին։ 

9.   «ԱԺԴԱՆԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից  «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի քաղաք Քաջարանի մոնցոնիտների հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանում, ընդերքօգտագործում» նախատեսվող գործունեությանը նախնական համաձայնություն տալու վերաբերյալ:

10. «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրությունը նոր խմբագրությամբ հաստատելու և ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 47-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին։

11.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի «Քաջարանի թիվ 2 մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածությանը համաձայնություն տալու մասին։ 

12.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի «Քաջարանի թիվ 3 մսուր մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածությանը համաձայնություն տալու մասին։ 

13. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի «Քաջարանի մշակույթի պալատ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածությանը համաձայնություն տալու մասին։ 

14.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25–ի N 97-Ն որոշման N 3 հավելվածում   փոփոխություն և  լրացում կատարելու մասին։

15.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։ 

16. Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Շահումյան 8, Բակունցի 5, Բակունցի 9, Խանջյան 12, Խանջյան 6, Խանջյան 8, Լեռնագործների 17, Լեռնագործների 19, Չարենց 5 բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգում ծրագրի շրջանակներում՝ շենքերի խոցելի խմբերի բնակիչների համաֆինասավորման տասը տոկոս վճարը փոխհատուցելու մասին։ 

 

17.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։ 

 

Բոլորը
Ավագանու նիստ
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2025
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2025
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2025
ՔԱՋԱՐԱՆ 61 ԱՄՅԱԿ
Ամառային ճամբար 2019
IQ կենտրոնի բացումը Քաջարանում
Քաջարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակը
ՀՀ Սպորտի  նախարար Գ Ղազարյանի այցը Քաջարան
Քաջարան համայնքի ավագանու նիստ 06,03,2019թ
Քաջարան քաղաքի 60 ամյակին նվիրված ֆիլմ
Երգող շատրվաններ Քաջարանին
Քաջարան. փոքր քաղաքի առօրյան
Քաջարան. հանքավայրին կից քաղաքը
Քաջարանը՝ հեքիաթային լույսերի մեջ
Քաջարան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner