<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /այսուհետ՝ Օրենք/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ.
N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, սահմանված կարգով 2021թ. հուլիսի 29-ին ժամը 14:00-ին Քաջարանի մշակույթի պալատում (հասցե՝ Սյունիքի մարզ, ք.Քաջարան, Լեռնագործների 2) տեղի կունենա <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲ ընկերության ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման փոփոխված նախագծի (սորուն լեռնային զանգվածի տեղափոխման ավտոմատացված երկաթուղային համակարգի (ՍԼԶՏԱԵՀ SARD-1200) կառուցում և բացահանքի վերջնական եզրագծի փոփոխություն) կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք.Երևան, Բուզանդի 1/3 հասցեում