«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի արդյունահանման նախագծի փոփոխության՝ «Նոր լցակույտային տնտեսությունների ձևավորման նախագծի» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ
 
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի և Կառավարության 2023 թվականի  դեկտեմբերի 28-ի  N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15:00-ին, Քաջարանի մշակույթի պալատի դահլիճում տեղի կունենա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի արդյունահանման նախագծի փոփոխության՝ «Նոր լցակույտային տնտեսությունների ձևավորման նախագծի» շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ  2-րդ հանրային լսումը:  
   Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, Քաջարանի համայնքապետարանում կամ վերջինիս պաշտոնական կայքում, նախաձեռնողի պաշտոնական կայքում (առկայության դեպքում): 
Տեղեկատվություն ստանալու կամ առաջարկություններ ներկայացնելու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ  (հասցե՝ք. Երևան,  Բուզանդի 1/3, էլ.փոստ՝ envexpertise@env.am):