Երեխային մանկապարտեզ ընդունելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը` 1. Ծնողի կամ խնամակալի կողմից դիմում, ուղղված մանկապարտեզի տնօրենին; 2. Երեխայի ծննդյան վկայականի պատճեն; 3. Տեղեկանք պոլիկլինիկայից` 26 ձև; 4. Տեղեկանք Հիգիենիկ և Հակահամաճարակային Հսկողության Կենտրոնից (ՀՀՀԿ): Ընդունելության համար կարելի է դիմել ցանկացած աշխատանքային օր (երկուշաբթիից մինչև ուրբաթ, ժամը 10-00-ից մինչև 16-00-ը), դիմումի պատասխանը կարող եք ստանալ նույն օրը: Ծնողական միջոցների վարձավճարը ամսվա համար սահմանված է 3000 դրամ: Վճարը հավաքվում է յուրաքանչյուր ամսվա 25-ից մինչև 30-ը: Գումարը փոխանցվում է տեղական բյուջե, քաղաքապետարանի հաշվի համարին: Քաջարանի քաղաքային համայնքն այժմ ունի մեկ գործող մանկապարտեզ: ,,Քաջարանի մանկապարտեզ,,ՀՈԱԿ (հասցե`Աբովյան փողոց, հեռախոս`3-24--35, տնօրեն` Կարինե Մկրտչյան);

Տեսնել ավելին

Փակել
Պատասխանատու կազմակերպություն |
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ |
Պատասխանատու անձ |
ԱՌԱՔԵԼՅԱՆ ԶՈՀՐԱՊ (Աշխատակազմի քարտուղար) |
Ստեղծման ամսաթիվ |
08/02/2006 |
Վերջին խմբագրման ամսաթիվ |
09/07/2009 |
Թեմա |
Կրթություն եւ մշակույթ |
Իրավական հիմքը |
ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի Չարենցավան համայնքի ավագանու 27.01.2009թ թիվ 5- Ն որոշում: |
|
|
Փաստաթղթերի նմուշներ |
|