Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 57
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ


Ինչպե՞ս ստանալ ոգելից խմիչքների և ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվություն

Ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի թույլտվությունները ստանալու համար անհրաժեշտ է դիմել քաղաքապետարան, տեղական տուրքերի և վճարների հավաքագրման բաժին.
Թույլտվությունը տրամադրվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում: Ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի համար Քաջարանի քաղաքային համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանվել է տեղական տուրք.

ա) Հիմնական շինության ներսում ծխախոտի վաճառք`

տեղական տուրք, եռամսյակի համար 12000 դրամ մուծում համայնքային բյուջեի   900315202250   հաշվեհամարին;

բ) Ոչ հիմնական շինության ներսում` տեղական տուրք, եռամսյակի համար 12000 դրամ մուծում համայնքային բյուջեի  900315202268 հաշվեհամարին;

գ) Հիմնական շինության ներսում ոգելից խմիչքի վաճառք` տեղական տուրք, եռամսյակի համար 12000 դրամ մուծում համայնքային բյուջեի 900315202250 հաշվեհամարին;

դ) Ոչ հիմնական շինության ներսում ոգելից խմիչքի վաճառք` տեղական տուրք, եռամսյակի համար 12000 դրամ մուծում համայնքային բյուջեի 900315202268 հաշվեհամարին: Թույլտվությունները, համապատասխան տեղական տուրքերի վճարման դեպքում, կարող է տրամադրվել նաև 6 ամիս կամ մեկ տարի ժամկետով: Քաջարանի քաղաքային համայնքի տեղական տուրքերի և հարկերի հավաքագրման բաժնի հասցեն է` Լեռնագործների 4, քաղաքապետարան, 1-ին հարկ, 104 սենյակ, հեռախոս` 3-23-61, գլխավոր մասնագետ Արման Մարտիրոսյան:

Տեսնել ավելին

Պատասխանատու կազմակերպություն ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Պատասխանատու անձ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՐՄԱՆ (Աշխատակազմի տեղական տուրքերի և հարկերի հավաքագրման,առևտրի և սպասարկման բաժնի պետ)
Ստեղծման ամսաթիվ 08/02/2006
Վերջին խմբագրման ամսաթիվ 09/07/2009
Թեմա Առեւտուր եւ սպասարկում
Իրավական հիմքը ՀՀ Տեղական ինքնակառավարման մասին օրենքի 16 հոդված; ՀՀ Տեղական տուրքերի և վճարների մասին օրենքի 7,9,10,12 հոդվածներ; Քաջարանի քաղաքային համայնքի ավագանու Տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի սահմանման մասին 27.01.2009թ . N4-Ն որոշում:
Պահանջվող փաստաթղթերը ա) Պետ. ռեգիստրի վկայական;բ) Մուծման անդորրագրերը:
Փաստաթղթերի նմուշներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner