Համայնքի տարածքում խաղատներին, բաղնիքներին, սաունաներին, զվարճանքի, շահումով խաղեր կազմակերպող օբյեկտներին ժամը 24.00-ից հետո աշխատելու թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել քաղաքապետարան, տեղական տուրքրեի և վճարների հավաքագրման բաժին.
Համապատասխան թույլտվությունը տրամադրվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում: Նշված տեսակի այն օբյեկտները, որոնք ժամը 24.00-ից հետո գործունեություն են իրականացնում, տեղական տուրքրեի և վճարների հավաքագրման բաժին են ներկայացնում հայտարարություն, ժամը 24.00-ից հետո աշխատելու վերաբերյալ: Քաջարանի մքաղաքային համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանվել է տեղական տուրք մեկ տարվա համար 500000 դրամ, որը պետք է վճարվի համայնքային բյուջեի _________ հաշվեհամարին: Քաջարանի քաղաքային համայնքի տեղական տուրքերի և հարկերի հավաքագրման բաժնի հասցեն է` Լեռնագործների 4, համայնքապետարան, 1-ին հարկ, Եկամուտների հավաքագրման և քաղաքացիների սպասարկման կազմակերպման բաժնի պետի ժ/պ՝ Լիանա Մկրտչյան: