Ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի թույլտվությունները ստանալու համար անհրաժեշտ է դիմել քաղաքապետարան, տեղական տուրքերի և վճարների հավաքագրման բաժին.
Թույլտվությունը տրամադրվում է 2 աշխատանքային օրվա ընթացքում: Ոգելից խմիչքների և ծխախոտի վաճառքի համար Քաջարանի քաղաքային համայնքի ավագանու համապատասխան որոշմամբ սահմանվել է տեղական տուրք.
ա) Հիմնական շինության ներսում ծխախոտի վաճառք`
տեղական տուրք, եռամսյակի համար 12000 դրամ մուծում համայնքային բյուջեի 900315202250 հաշվեհամարին;
բ) Ոչ հիմնական շինության ներսում` տեղական տուրք, եռամսյակի համար 12000 դրամ մուծում համայնքային բյուջեի 900315202268 հաշվեհամարին;
գ) Հիմնական շինության ներսում ոգելից խմիչքի վաճառք` տեղական տուրք, եռամսյակի համար 12000 դրամ մուծում համայնքային բյուջեի 900315202250 հաշվեհամարին;
դ) Ոչ հիմնական շինության ներսում ոգելից խմիչքի վաճառք` տեղական տուրք, եռամսյակի համար 12000 դրամ մուծում համայնքային բյուջեի 900315202268 հաշվեհամարին: Թույլտվությունները, համապատասխան տեղական տուրքերի վճարման դեպքում, կարող է տրամադրվել նաև 6 ամիս կամ մեկ տարի ժամկետով: Քաջարանի քաղաքային համայնքի տեղական տուրքերի և հարկերի հավաքագրման բաժնի հասցեն է` Լեռնագործների 4, քաղաքապետարան, 1-ին հարկ, 104 սենյակ, հեռախոս` 3-23-61, գլխավոր մասնագետ Արման Մարտիրոսյան: