«Սոսե Կանանց Հիմնահարցեր» ՀԿ-ն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, 2020 թ-ից իրականացնում է «Ընտանիքում բռնության ենթարկված անձանց ծառայություններ» ծրագիրը Սյունիքի մարզում։ Ծրագրի շրջանակներում անվճար տրամադրվում են հետևյալ ծառայությունները՝
• Իրավաբանական
• Հոգեբանական
• Սոցիալական
Կազմակերպությունում գործում է հետևյալ թեժ գծի համարը՝ (098) 84 84 53
Կազմակերպությունը համագործակցում է պետական մի շարք կառույցների (ոստիկանություն, մարզպետարան, միասնական սոցիալական ծառայություն, խնամակալության մարմիններ, տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոններ, կրթական, առողջապահական հաստատություններ), տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունների հետ։
Կազմակերպությունն իր գործունեությունը սկսել է 2003թ-ից։ Իրականացրել և իրականացնում է մի շարք ծրագրեր, որոնք նպաստում են կանանց և երիտասարդների քաղաքական ներգրավվմանն ու հզորացմանը՝ քաղաքական դպրոցներ, առաջնորդության ակումբներ, գենդերային անհավասարությանը և խտրականությանը վերաբերող ծրագրեր։ Կազմակերպությունը իրականացրել է նաև մի շարք սոցիալական ծրագրեր՝ տեղահանված արցախցիներին բազմաոլորտ, համապարփակ սոցիալական և մասնագիտական օգնություն։
Կազմակերպության առաջնային խնդիրներից է, որ մեր հասարակությունում կանայք և տղամարդիկ ունենան հավասար հնարավորություններ ու պարտականություններ, զերծ լինեն տարատեսակ բռնություններից, իրազեկված և տեղեկացված լինեն, կարողանան ապրել արժանապատիվ և բարեկեցիկ կյանքով։
Հարգանքով՝ Սոսե ԿՀ ՀԿ Թիմ
Իրավախորհրդատու՝ Հրայր Խաչատրյան 094 50 20 86
Հարցերի դեպքում կարող եք դիմել նաև՝
Հեռ 093 86 03 74
Էլ.փոստ՝ info@sose-ngo.am
Կայք՝ https://sose.am/contact/
Ֆեյսբուկ https://www.facebook.com/SoseWomensIssues/