Նպատակ |
- Նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպումը․
- Համայնքում մարզական կյանքի կազմակերպումը, ֆիզիկական կուլտուրայի և առողջ ապրելակերպի խրախուսումը․
- Համայնքի երիատասարդության խնդիրների լուծմանն ուղղված ծրագրերի և միջոցառումների կազմակերպումը․
- Համայնքի բնակչության սոցիալական պաշտպանությունը, համայնքում ծնելիության և բազմազավակության խթանումը (տեղական սոցիալական ծրագիր).
- Համայնքում գյուղատնտեսության զարգացման խթանումը․
- Համայնքում զբոսաշրջության զարգացման խթանումը
- Համայնքի բնակավայրերի կառուցապատումը, բարեկարգումը և կանաչապատումը, համայնքի աղբահանությունը և սանիտարական մաքրումը, կոմունալ տնտեսության աշխատանքների ապահովումը, ինչպես նաև համայնքային գերեզմանատների պահպանումը և գործունեության ապահովումը, համայնքի հասարակական տրանսպորտի աշխատանքի կազմակերպումը, համայնքային ճանապարհային ենթակառուցվածքների պահպանումը և շահագործում, համայնքային գույքի կառավարումը․
- Պետության պաշտպանության իարականացման աջակցումը, աղետների ռիսկերի նվազեցման և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպումը և իրականացումը․
- Գործարար միջավայրի բարելավումը և ձեռնարկատիրության խթանումը․
- Համայնքում բնակարանային շինարարության խթանումը․
- Համայնքում շրջակա միջավայրի պահպանությունը, ներառյալ համայնքում էկոլոգիական կրթության և դաստիարակության խթանումը․
- Բարեգործության խթանումը համայնքում մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, մարզական, սոցիալական և այլ հաստատությունների հիմնադրման, ֆինանսավորման, ինչպես նաև դրանց ֆինանսական անկախության ապահովման նպատակով․
|