Այսօր: Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 88
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
18.06.26 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հարգելի՛ բնակիչներ,

Մեկնարկել է 2026 թվականի կաթի արտադրության սուբսիդավորման ծրագիրը։Եթե 2026 թվականի ապրիլի 1-ի դրությամբ տնօրինում եք 3 և ավելի գլուխ կով, կարող եք դիմել սուբսիդավորում ստանալու համար։Սուբսիդավորումը տրամադրվում է 3-րդ գլխից մինչև 22-րդ գլուխը ներառյալ՝ յուրաքանչյուր կովի համար 15 000 դրամ չափով։

Դիմելու համար անհրաժեշտ է ներկայացնել՝

• դիմում
• անձը հաստատող փաստաթղթի պատճեն
• անասնաբույժի կողմից տրված տեղեկանք (քաղվածք)
• գրավոր համաձայնություն

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է 2026 թվականի հոկտեմբերի 1-ը։

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել համայնքապետարան , հեռ ․ 094809019, 094202387։

11.06.26 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
 «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի համաձայն՝  2026թ․ հուլիսի 10-ին, ժամը 17։00-ին, Քաջարան համայնքի Գեղի բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Թունել» ՓԲԸ հասցե՝  (ՀՀ Սյունիքի մարզ, գ․Լեռնաձոր, Անդոկավան թաղ․, 2-րդ փողոց, 10) կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի  Քաջարան համայնքի Գեղի բնակավայրի Քարուտի     (նախկին Քիրս-Քյուրուտի) ավազակոպճային խառնուրդի հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման (ընդերքօգտագործման) նախագծի փոփոխության վերաբերյալ հանրային լսում (1-ին փուլ)։  Առաջարկությունների, ... Մանրամասն
11.06.26 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
    «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի  hամաձայն՝  2026թ․ հուլիսի 10-ին, ժամը 15։00-ին, Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Թունել» ՓԲԸ հասցե՝ (ՀՀ Սյունիքի մարզ, գ․ Լեռնաձոր, Անդոկավան թաղ․, 2-րդ փողոց, 10) կողմից ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Ողջիի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի Լեռնաձորի տեղամասում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու վերաբերյալ հանրային լսում (1-ին փուլ)։  Առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների համար կարող եք ներկայացնել կարծիքներ գրավոր ... Մանրամասն
21.05.26 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հանդիպում Հայկական խորհրդի փորձագետների հետ՝ Քաջարանում հանդիպման ընթացքում կներկայացվեն և կքննարկվեն միջազգային ու տարածաշրջանային քաղաքական զարգացումները, ինչպես նաև Հայաստանի անվտանգային և քաղաքական միջավայրին վերաբերող արդիական հարցեր։

Մասնակիցները հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց հուզող խնդիրները, ուղղելու հարցեր և ծանոթանալու փորձագետների մասնագիտական դիտարկումներին։Միջոցառումն իրականացվում է «Գործընկերություն հանուն ժողովրդավարության» նախաձեռնության շրջանակում։

 Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճ
 Մայիսի 22, ժամը՝ 15:00

19.05.26 Հաստատվել է ՀՀ-ում 2026-ին կաթի արտադրության համար սուբսիդավորման ծրագիրը, սկսվել է դիմում-հայտերի ընդունումը
Հաստատվել է ՀՀ-ում 2026 թվականին կաթի արտադրության համար սուբսիդավորման տրամադրման ծրագիրը, սկսվել է դիմում հայտերի ընդունման գործընթացը։ Այս մասին հայտնել են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:Ծրագրին մասնակցելու նպատակով կովի անմշակ կաթի արտադրություն իրականացնող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք կամ անհատ ձեռնարկատերը, սուբսիդավորման գումարի ստացման նպատակով էլեկտրոնային կամ թղթային եղանակով պետք է դիմում ներկայացնեն համայնքի կամ բնակավայրի վարչական ղեկավարին՝ դիմումում նշելով բնակության վայրը և հասցեն, հեռախոսահամարը, իր անունով բացված բանկային հաշվեհամարը, իր կողմից տնօրինվող կովերի գլխաքանակը և դրանց ականջապիտակների համարները:Դիմումին կից պետք է ներկայացնել.անձը հաստատող փաստաթղթի պատճենը,«Գյուղատնտեսական ... Մանրամասն
18.05.26 🩸 «Հանձնի՛ր արյուն, փրկի՛ր կյանք»
Սիրելի՛ հայրենակիցներ,Մեկ մարդու նվիրատվությունը կարող է դառնալ մեկ այլ մարդու կյանքի փրկություն։ Ի հիշատակ մեր անմահ հերոսների և ի նպաստ մեր բանակի ու քաղաքացիների առողջության՝ նախաձեռնվում է արյան հերթական հավաքագրման միջոցառումը։ Հունիսի 4 Դոնոր կարող են դառնալ՝• 19-52 տարեկան առողջ քաղաքացիները (անհրաժեշտ է ներկայանալ անձնագրով),• Քաշը՝ կանայք՝ 52 կգ-ից բարձր, տղամարդիկ՝ 62 կգ-ից բարձր,• Անձինք, ովքեր չեն ունեցել լուրջ վիրահատական միջամտություններ կամ օրգանների հեռացում,• Հաստատված վարակիչ հիվանդություններ չունեցող անձինք,• Անձինք, որոնց արյան մեջ հեմոգլոբինի մակարդակը սահմանված նորմայից  ցածր չէ։ Վայրը՝ Քաջարանի բժշկական կենտրոն Գրանցման ... Մանրամասն
13.05.26 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Տեղեկացնում ենք, որ 2026 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ՝ ՍՊՈՏ (СПОТ)։խնդրում ենք համայնքից դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանումներ իրականացնող տնտեսավարողներին ուշադրություն դարձնել նշված համակարգի կիրառման պահանջներին և նախապես ծանոթանալ սահմանված ընթացակարգերին։Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՍՊՈՏ համակարգի շրջանակներում Վերին Լարսի սահմանային անցակետում վերահսկողություն է իրականացվելու նաև Հայաստանի Հանրապետությունից արտահանվող բեռների նկատմամբ, մասնավորապես՝ ՌԴ «կեղծ» գործընկերոջ նշման հետ կապված հնարավոր խախտումների ուղղությամբ։Խնդրում ենք արտահանող տնտեսավարողներին ցուցաբերել առավելագույն զգոնություն ... Մանրամասն
29.04.26 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հարգելի բնակիչներ,   Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի ապրիլին հիմնադրվել է «Ընկուզեղեն արտադրողների միավորում» հասարակական կազմակերպությունը, որի նպատակն է համախմբել Հայաստանի Հանրապետությունում ընկուզենու արտադրությամբ զբաղվող տնտեսվարողներին։Միավորման նպատակն  է խթանել կայուն և արդյունավետ գյուղատնտեսական գործելակերպը, բարձրացնել ոլորտի մրցունակությունը ներքին և արտաքին շուկաներում, ինչպես նաև նպաստել արտահանման զարգացմանն ու տնտեսական կայունության ամրապնդմանը։Այս պահին միավորումը միավորում է 10 անդամ տնտեսվարողների, որոնք համատեղ մշակում են շուրջ 1,000 հեկտար նշենու, պիստակենու և ընկուզենու այգիներ՝ ապահովելով շուրջ 150 աշխատատեղ ՀՀ համայնքներում։Ընկուզեղեն արտադրողների ... Մանրամասն
13.04.26 Ագրոպարենային ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրի վերաբերյալ
 Ծրագրի նպատակն է` ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման, վարկավորման պայմանների բարելավման միջոցով նպաստել մատչելի պայմաններով ագրոպարենային ոլորտում ներդրումների ներգրավմանը, գյուղատնտեսական ու ագրովերամշակված արտադրանքի արտադրության կազմակերպմանը եւ արտադրանքի ծավալների ավելացմանը:    Վարկերը կտրամադրվեն դրամով, անկանխիկ եղանակով: Յուրաքանչյուր շահառուին տրամադրվող վարկի սահմանաչափն է՝ 1-2 մլն դրամ, ընդ որում, նույն շահառուին տրամադրվող վարկի (վարկերի) առավելագույն հանրագումարը չի կարող գերազանցել 2 մլն դրամը։  Վարկի հետ կապված ֆինանսական կառույցի ծառայությունների համար այլ վճարներ չեն գանձվում: Վարկի ... Մանրամասն
10.04.26 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

   Քաջարանում չկայացավ   «ՌՈՔ» ՍՊԸ կողմից նախաձեռնված հանրային   քննարկումը

   Այսօր՝ ապրիլի 10-ին, ժամը 15։00-ին Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում պետք է տեղի ունենար «ՌՈՔ» ՍՊԸ կողմից ներկայացված՝ Սյունիքի մարզի Քաջարանի մոնցոնիտների հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման ընդերքօգտագործման իրավունք ստանալու վերաբերյալ հանրային քննարկման 1-ին փուլը։Հանրային քննարկումը չի կայացել նախաձեռնողի չներկայանալու պատճառով։Լրացուցիչ տեղեկությունների առկայության դեպքում կտեղեկացնենք։

09.04.26 ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՒԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 15-Ի ՆԻՍՏԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2026 թվականի ապրիլի  15-ին ժամը 15։00-ին Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի հերթական նիստը հետևյալ օրակարգով․1.   Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2026 թվականի բյուջեի առաջին եռամսյակի հաշվետվության կատարման մասին։ 2.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 125-ն որոշման №1, №2, № 3 և № 6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։ 3.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 26–ի N 118-Լ որոշման ... Մանրամասն
18.03.26 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղեկացնում ենք, որ «Հայ Բիզնես»  ՍՊԸ-ի կողմից իրականացվում է «Զարգացող համայնքներ - ՈՒժեղ Հայաստան» ծրագիրը, որի նպատակն է խթանել համայնքային զարգացման նախաձեռնությունները, կայուն տնտեսական ակտիվությունը և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու մոտեցումները։Կից ներկայացնում ենք ծրագրի համառոտ նկարագիրը ներկայացնող հղումը՝ տեղեկացման նպատակով՝  https://www.facebook.com/share/p/1CKGid5jZB/

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք կապ հաստատել մեզ հետ՝
Կազմակերպություն՝ «Հայ Բիզնես Կենտրոն» ՍՊԸ
Հեռախոս՝ +374 99 08 35 26

12.03.26 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
   Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2026թ. ապրիլի 14-ին ժամը 16:00-ին Քաջարանի մշակույթի պալատում (հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, Լեռնագործների 2) տեղի կունենա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (հասցե՝ ք. Քաջարան, Լեռնագործների փող., 18 շենք) կողմից նախատեսվող գործունեության՝ «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փոփոխության (ներառյալ՝ արդյունահանման ծավալների փոփոխության և ընդերքի տեղամասի ընդլայնման)» վերաբերյալ հանրային լսում  (1-ին փուլ)։  ... Մանրամասն
11.03.26 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Սյունիքի մարզի Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք Ձեզ, որ «Հիմնատավուշ Զարգացման Հիմնադրամը» 2026 թվականին կիրականացնի այգիների հիմնման աջակցության ծրագիր։Նախատեսվում է տրամադրել ընկույզի, ծիրանի, սև սալորի, սերկևիլի, կեռասի, խնձորի, տանձի և նուշի տնկիներ։Ծրագրի հիմնական պայմաններն ենՇահառուին իր դիմումի համաձայն կտրամադրվի տնկիներ նվազագույնը 50 հատ,առավելագույնը 500 հատ,մեկ տեսակից նվազագույնը 25 հատՇահառուն պետք է ունենա համապատասխան ցանկապատված ոռոգովի հողակտորՏնկիները կտրամադրվի համաներդրումով, տնկիների արժեքի (ընկույզ 1500 դ․,մնացած տնկիները 1000դ․) 20%–ը կվճարի շահառուն,իսկ 80%-ը Հիմնադրամը։Այսինքն՝ շահառուն մեկ ընկուզենու համար կվճարի 300 դրամ,իսկ մնացած ... Մանրամասն
10.03.26 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2026 թ. ապրիլի 10-ին ժամը 15:00-ին, Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ Լեռնագործների փողոց, շենք 4) տեղի կունենա «ՌՈՔ» ՍՊ ընկերության (հասցե՝ Երևան,Բաբաջանյան փ.,Շ․143. բն.1) կողմից ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի մոնցոնիտների հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման ընդերքօգտագործման իրավունք ստանալու վերաբերյալ հանրային լսում (1-ին փուլ)։  Առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների համար կարող եք ներկայացնել կարծիքներ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով։ Մինչև սույն թվականի ապրիլի ... Մանրամասն
10.02.26 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 2026 թվականին իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ հանրային լսում
Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի թիվ 1708-Ն որոշմամբ սահմանված՝ ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված հայտերի մշակման, ներկայացման, քննարկման և հաստատման կարգի պահանջները, տեղեկացնում ենք, որ 2026 թվականի փետրվարի 23-ին, ժամը 15:00-ին, Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ Լեռնագործների փողոց, շենք 4) կկայանան 2026 թվականի սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ հանրային լսումներ։Հանրային լսումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք։ Համառոտ ... Մանրամասն
09.02.26 ԿԱՆԱՅՔ, ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ (ՄԱԿ Անվտանգության խորհրդի 1325 բանաձև)
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1325 բանաձևը, ընդունված 2000 թվականին, միջազգային կարևոր փաստաթուղթ է, որը շեշտում է կանանց առանցքային դերը խաղաղության, անվտանգության և հակամարտությունների կանխարգելման գործընթացներում։Բանաձևը հիմնված է այն համոզման վրա, որ խաղաղությունն ու անվտանգությունը հնարավոր չեն առանց կանանց լիարժեք մասնակցության։ Այն կոչ է անում պետություններին և տեղական իշխանություններին ապահովել կանանց ներգրավվածությունը որոշումների կայացման գործընթացներում, ինչպես նաև պաշտպանել կանանց և աղջիկների իրավունքները հակամարտությունների և ճգնաժամերի պայմաններում։Բանաձևի հիմնական ուղղությունները են՝Մասնակցություն – կանանց ներգրավում խաղաղության կառուցման, համայնքային կառավարման և որոշումների ... Մանրամասն
09.02.26 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
«Այ Սի Սի Հայաստան» ընկերության անունից Ձեզ ենք ներկայացնում Armenia Commerce Connect (ACC) նախաձեռնությունը, որը «Այ Սի Սի Հայաստան» ընկերության և «Շվեյցարիա- Հայաստան» առևտրի պալատի կողմից համատեղ մշակված թվային հարթակ է՝ հայ արտադրողներին և արտահանողներին միջազգային շուկաներում ներկայացնելու համար։«Այ Սի Սի Հայաստան» ընկերությունը շարունակում է հանձնառու մնալ Հայաստանի բիզնես էկոհամակարգի ամրապնդմանը և համաշխարհային առևտրային կապերի խթանմանը։Armenia Commerce Connect հարթակը ծառայում է որպես առցանց հարթակ, որը կապում է հայկական ընկերությունները արտասահմանյան պոտենցիալ գործընկերների և գնորդների հետ՝ հատուկ ուշադրություն դարձնելով եվրոպական շուկաներ ... Մանրամասն
10.12.25 ՄԱԿ Պարենի Համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) հայտարարում է մրցույթ՝ Սյունիքի մարզում գործող հացաթխման արտադրամասերի (փռերի) եւ ալրաղացների համար:

  Աջակցության ծրագրի շրջանակներում նախատեսվում է օժանդակություն տրամադրել ընտրված հացաթխման արտադրամասերին՝ ամբողջահատիկ հաց եւ հացամթերք արտադրելու համար (շինարարական նյութեր, սարքավորումներ, արեւային կայան, դասընթացներ):

   Սյունիքի մարզում կընտրվի նաեւ մեկ ալրաղաց, որը կարդիականացվի ամբողջահատիկ ալյուր արտադրելու համար:
Այս նախաձեռնության շրջանակներում Սյունիքի մարզի Ազգային դպրոցական սննդի ծրագրում ընդգրկված բոլոր դպրոցները կընդգրկվեն Ամբողջահատիկի արժեշղթայի ծրագրում՝ փոխարինելով սպիտակ հացը ամբողջահատիկով։
  Ծրագրով հետաքրքրված ընկերությունները պետք է լրացնեն համապատասխան հայտ՝ հետեւյալ հղումով.

Հայտերի ընդունման վերջնաժամկետը 2025թ Դեկտեմբերի 17, ժամը 20:00:

05.12.25 ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ
   Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2026 թ. հունվարի 8-ին, ժամը 15:00-ին, Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ Լեռնագործների փողոց, շենք 4) տեղի կունենա «Աննա Խաչատրյան Վարդանի» ԱՁ-ի (հասցե՝ ք․Երևան, Արզումանյան 8ա, բն․ 27) կողմից ներկայացված Քաջարան քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանի նախագծի նախաձեռնության վերաբերյալ հանրային քննարկում (1-ին փուլ)։Առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ կարող եք ներկայացնել գրավոր կամ էլեկտրոնային եղանակով մինչև սույն թվականի հունվարի 5-ը ներառյալ։ Հանրային լսման կազմակերպման պատասխանատու՝ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10


Բոլորը
Ավագանու նիստ
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2025
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2025
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2025
ՔԱՋԱՐԱՆ 61 ԱՄՅԱԿ
Ամառային ճամբար 2019
IQ կենտրոնի բացումը Քաջարանում
Քաջարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակը
ՀՀ Սպորտի  նախարար Գ Ղազարյանի այցը Քաջարան
Քաջարան համայնքի ավագանու նիստ 06,03,2019թ
Քաջարան քաղաքի 60 ամյակին նվիրված ֆիլմ
Երգող շատրվաններ Քաջարանին
Քաջարան. փոքր քաղաքի առօրյան
Քաջարան. հանքավայրին կից քաղաքը
Քաջարանը՝ հեքիաթային լույսերի մեջ
Քաջարան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner