Այսօր: Շաբաթ, 8 Մարտի 2025թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
04.03.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ջինիշյան հիշատակի հիմադրամը <<Սյունիքի կայուն տնտեսական զարգացման նախաձեռնություն>> ծրագրի շրջանակներում կիրականացնի տեղեկատվական հանդիպում Քաջարան համայնքում։Հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն կունենան ստանալ իրենց հետաքրքրող  հարցերի պատասխանները։

Հանդիպման օր՝ 07․03․2025թ․,

Հանդիպման ժամ ՝ 13։00-ին,

Հանդիպման վայր` Քաջարանի համայնքապետարան:

Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 94 260460:

28.02.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման  հավելվածի՝ 2025թ․ մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին Քաջարանի մշակույթի պալատում (հասցե՝ Սյունիքի մարզ,ք․Քաջարան, Լեռնագործների 2) տեղի կունենա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված «Շրջանառու ջրամատակարարման համակարգի վերակառուցում» նախագծային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) կամ այցելել Քաջարանի ... Մանրամասն
28.02.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման  հավելվածի՝ 2025 թ. մարտի 18-ին՝ ժամը 12:30-ին Քաջարանի մշակույթի պալատում (հասցե՝ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, Լեռնագործների 2) տեղի կունենա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի պոչատարի N 1, 2 և 4 դյուկերային անցումներում նոր խողովակաշարերի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության նախագծային փաստաթղթերի վերաբերյալ 2-րդ հանրային ... Մանրամասն
28.02.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
  Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ․ 28․12․23 2343-Ն) հավելվածի՝ 2025 թվականի մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Կապանի Նորոգշին»  ՍՊԸ-ի կողմից Քաջարան համայնքի Ներքին Գիրաթաղի մարմարացված կրաքարերի հանքերևակման 1-ին և 2-րդ տեղամասերում երկրաբանական ուսումնասիրության իրականացման շրջակա  միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության նախագծային փաստաթղթերի վերաբերյալ 2-րդ հանրային լսումը:       Փաստաթղթերին ... Մանրամասն
24.02.25 Հայտարարություն
<<Սյունիքի կայուն տնտեսական զարգացման նախաձեռնություն>>․ Հայտերի ընդունում՝  Սյունիքի մարզում տնտեսական հնարավորությունները ընդլայնելու նպատակով  <<Ջինիշյան>> հիշատակի Հիմնադրամը հայտարարում է դիմում-հայտերի ընդունում՝ <<Սյունիքի կայուն տնտեսական զարգացման նախաձեռնություն>> ծրագրի շրջանակներում։ Ծրագրի մասնակից կարող են դառնալ այն անհատներն ու ձեռնարկությունները, որոնք  գտնվում են բացառապես Սյունիքի մարզում և ․ 18 տարին լրացած նպատակասլաց անհատ ձեռներեցներ են, որոնք ունեն իրատեսական բիզնես գաղափար,․ ունեն գործող ՓՄՁ-ներ և ցանկանում են ընդլայնել, բարելավել գործունեությունը կամ ինտեգրել կայունության պրակտիկաներ։ Ծրագրի մանրամասներին ծանոթանալու  ... Մանրամասն
17.02.25 Հայտարարություն
Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ «Շուկայի առանցքային դերակատարների» աջակցության մրցութային հայտերի ընդունումը Սյունիքում գործող ՓՄՁ-ների համար բաց է։ Հայտերի ընդունում Սյունիքում գործող ՓՄՁ-ների համարՈւրախ ենք հայտարարել, որ «Շուկայի առանցքային դերակատարների» աջակցության մրցութային հայտերի ընդունումը Սյունիքում գործող ՓՄՁ-ների համար բաց է։Ոլորտները՝Գյուղատնտեսություն (բացառությամբ առաջնային արտադրությունից)Արդյունաբերություն (բացառությամբ բնությանը վնաս հասցնող արտադրությունից և հանքարդյունաբերությունից)Զբոսաշրջություն և հյուրընկալությունՀայտատուների համապատասխանության չափանիշները`Պետական գրանցում ունեցող բիզնես, որն ունի 3+ տարվա փաստացի գործունեություն ՍյունիքումՏարեկան ... Մանրամասն
17.02.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ․ փետրվարի 24-ին՝ ժամը 12։00-ին Սյունիքի մարզ  Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա <<Մալկես>> ՍՊԸ-ի Սյունիքի մարզի Լեռնաձորի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի <<Մալկես>> տեղամասի հանքավայրի  անրդյունահաման աշխատանքներ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (WWW.env.am), ք․Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, ... Մանրամասն
12.02.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Համաձայն <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի 2025թ․ մարտի 14-ին ժամը 17։00-ին Քաջարանի համայնքապետարանի  նիստերի դահլիճում տեղի կունենա <<ՌՈՔ>> ՍՊ Ընկերության /գրանցված Երևան, Բաբաջանյան փ․,Շ․143․բն․1/ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան մոնցոնիտների հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման ընդերքօգտագործման իրավունք ստանալու համար հանրային քննարկում։ Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), կամ այցելել Քաջարանի համայնքապետարան,առաջին հարկ 111 սենյակ:Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ... Մանրամասն
12.02.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն    Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ «ՀիմնաՏավուշ» Զարգացման Հիմնադրամը 2025 թվականի գար­նա­նը կիրականացնի այգիների հիմնման աջակցության ծրա­գիր։ Ծրագիրը ունի երկու բաղադրիչ՝ սոցիալական և բիզնես։ 1․ Սոցիալական ծրագրի դեպքում Քաջարան համայնքի գյուղական բնակավայրերում բնակվող  1 ընտանիքին նվիրատվու­թյամբ կտրամադրվի ընդհանուր մինչև 20 հատ ընկուզենու և սև սալորի տնկիներ։ 2․ Բիզնես ծրագրի հիմնական պայմաններն են՝Շահառուին իր դիմումի հաձայն կտրամադրվի տարբեր տեսակի (ընկուզենի, տանձենի, խնձորենի, ծիրանենի, սերկևիլենի, սալորենի) նվազագույնը 50, առավելագույնը 500 հատ 2 տարեկան տնկիներ։Շահառուն պետք է ունենա համապատասխան ... Մանրամասն
11.02.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ

Հարգելի՝  բնակիչներ,

  Տեղեկացնում ենք, որ 2025 թվականի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում զգալիորեն աճել է բուսածածկ և անտառածածկ տարածքների հրդեհների քանակը։Համաձայն վիճակագրության՝ 2025 թվականի հրդեհների թիվը հասել է 222-ի՝ ընդգրկելով 755,2 հեկտար մակերես տարածք։ Աճը 2024 թվականի հունվարի համեմատ կազմում է 151 հրդեհ, ու հրդեհները նախորդ տարվա հունվար ամսին ընդգրկել են 134 հեկտար ընդհանուր մակերես, ինչը խիստ մտահոգիչ է։Հորդորում ենք պահպանել հրդեհաշիջման բոլոր կանոնները, լիովին գիտակցել գործողությունների հետևանքները և համապատասխանաբար արձագանքել վտանգներին:Ձեր և մեր աչալրջությունն ու համագործակցությունը շատ կարևոր է՝ մեր շրջակա միջավայրը պահպանելու համար:

06.02.25 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թ. փետրվարի 20-ին՝ ժամը 15:00-ին Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա «Հալդի Քոնսալթ» ՍՊԸ-ի կողմից ներկայացված Սյունիքի մարզի Քաջարան համայնքում Բաբիկավան-Կավճուտ դպրոցի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը: Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), կամ այցելել Քաջարանի համայնքապետարան,առաջին հարկ 111 սենյակ: Տեղեկատվություն ստանալու և առաջարկություններ ... Մանրամասն
05.02.25 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 11-Ի ՆԻՍՏԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2025 թվականի փետրվարի 11-ին ժամը 15։00-ին Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու վեցերերդ նստաշրջանի  նիստը հետևյալ օրակարգով․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2024 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին: Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 106-Ն որոշման N 1,  N 2, N 3, N 4, N 5  և N 6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։ 3.  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 96-Ա որոշման մեջ փոփոխություններ և ... Մանրամասն
18.12.24 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի ՆԻՍՏԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2024 թվականի դեկտեմբերի 25-ին ժամը 14։00-ին Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի  նիստը հետևյալ օրակարգով․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 84-Ն որոշման N 1,  N 2, N 3 և N 6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան  համայնքի սեփականություն հանդիսացող 2024 թվականի ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի  վարձատրության չափը հաստատելու մասին։ «Հայաստանի Հանրապետության ... Մանրամասն
11.12.24 ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԻԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ

2024 թվականի դեկտեմբերի 13-ին ժամը 10։00-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի արտահերթ նիստը` հետևյալ օրակարգով․

  1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականի սուբվենցիոն «Քաջարան համայնքի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգում» ծրագրին հավանություն տալու մասին։

 

02.12.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ ՄԻԳՐԱՑԻԱՅԻ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԵՎ ՍՏԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ,
տեղեկացնում ենք ձեզ, որ ս/թ դեկտեմբերի 4–ին և 5–ին,
Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայութունը շրջիկ ծառայություններ կմատուցի (քաղաքացիության, անձնագրային և նմանատիպ այլ հարցերի շրջանակներում) Քաջարան համայնքի ներքոնշյալ վայրերում․
✅04.12.2024 թ․ ժամը 15։00-ից 18։00 Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում
✅ 05.12․2024 թ․ ժամը 14։00-ից 16։00
Գեղի բնակավայրի վարչական շենքի դահլիճում
👥Նմանատիպ խնդիրներ ունեցող բնակիչները կարող են մասնակցել և տեղում ստանալ հարցերի պատասխանները։
29.11.24 ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԻԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ

2024 թվականի դեկտեմբերի 3-ին ժամը 15։00-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի արտահերթ նիստը` հետևյալ օրակարգով․

  1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2025 թվականի սուբվենցիոն ծրագրերին հավանություն տալու մասին։
26.11.24 ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ, ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՀՐԱՎԵՐ
Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ․․․․Քաջարանի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին» որոշման նախագծերի հանրային բաց լսումներին և (կամ)  քննարկումներին:Շահագրգիռ անձինք կարող են Քաջարանի համայնքապետարանում, ինչպես նաև Քաջարան համայնքի պաշտոնական համացանցային կայքում (www.kajaran.am) հրապարակված «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ... Մանրամասն
19.11.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Քաջարան համայնքի հարգելի՛ բնակիչներ, սույն թվականի նոյեմբերի 29-ին, ժամը15։00-ին հրավիրում ենք մասնակցելու Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայանալիք հանրային լսմանը, որի ընթացքում ՏԻՄ-ին և հանրությանը ներկայացվելու է Քաջարան համայնքի Սոցիալական հանձնաժողովի կողմից մշակված Քաջարան համայնքի տեղական /համայնքային/ սոցիալական ծրագիրը։

17.11.24 ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ ուսանողներ,ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ:Յուրաքանչյուր մարդու համար ուսանողությունը կյանքի լավագույն ժամանակահատված է՝ հագեցած հետաքրքիր իրադարձություններով և ձեռքբերումներով, իսկ անհերքելի է այն փաստը, որ դուք եք մեր ապագայի հենասյունը, մեր համայնքի, մարզի և երկրի ապագա բանիմաց և արհեստավարժ մասնագետը, ինչպես նաև քաղաքացին:Եթե երիտասարդությունը համարվում է հասարակության շարժիչ ուժը, ապա ուսանողությունն այդ ուժի կարևորագույն բաղկացուցիչն է, առանց որի դժվար է պատկերացնել երկրի թե՛ հասարակական-քաղաքական, թե՛ տնտեսական գործընթացները:Բոլոր ժամանակներում ուսանողությունն իր ամենատարբեր նախաձեռնություններով ոչ միայն մասնակից է եղել երկրում իրականացվող ծրագրերին ... Մանրամասն
15.11.24 ՇՐՋԱՅՑ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ միասին հերթական շրջայցը կատարեց համայնքի` թիվ 1 մանկապարտեզի, Գայի փ-ի բակերի, Տերյան փ-ի կանգառի, Լեռնաձոր-Կաթնառատ-Փուխրուտ ճանապարհահատվածի շինհրապարակներում, որտեղ հիմնական աշխատանքները արդեն ավարտական փուլում են։
Ծանոթացավ կատարվող աշխատանքների ընթացքին, որակին և տեղում ցուցումներ տվեց։

1 2 3 4 5 6 7 8 9 10


Բոլորը
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ
Քաջարան համայնքի ավագանու 24․06․2022 թվականի թիվ 3
Քաջարանը՝ հեքիաթային լույսերի մեջ
Քաջարանում քաղաքաշինական հարցերը նվազագույնի են հա
ՔԱՋԱՐԱՆ 61 ԱՄՅԱԿ
Ամառային ճամբար 2019
IQ կենտրոնի բացումը Քաջարանում
Քաջարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակը
ՀՀ Սպորտի  նախարար Գ Ղազարյանի այցը Քաջարան
Քաջարան համայնքի ավագանու նիստ 06,03,2019թ
Քաջարան քաղաքի 60 ամյակին նվիրված ֆիլմ
Երգող շատրվաններ Քաջարանին
Քաջարան. փոքր քաղաքի առօրյան
Քաջարան. հանքավայրին կից քաղաքը
Քաջարան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner