2026 թվականի մայիսի 26-ին ժամը 15։00-ին Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի արտահերթ նիստ հետևյալ օրակարգով․
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 125-Ն որոշման №1, №2, № 3 եվ № 6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին:
2. «Քաջարան համայնքի զարգացման» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմավորման համար խորհրդի անդամներ նշանակելու մասին։