2026 թվականի մայիսի 15-ին ժամը 15։00-ին Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի հերթական նիստը հետևյալ օրակարգով․
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 26-ի N 117-Լ որոշման N2 հավելվածում փոփոխություններ կատարելու մասին։
2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2022 թվականի նոյեմբերի 14-ի N 05-Ա «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի նորընտիր ավագանու խմբակցություններ ստեղծելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Վահան Տերյան փողոց 6 հասցեում գտնվող անշարժ գույքն որպես նվիրատվություն ընդունելու մասին:
4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ վաճառելու մասին։
5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան բնակավայրի տարածական պլանավորման փաստաթղթում փոփոխություն կատարելու և հողերի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
6.«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի քաղաք Քաջարանի պղինձ-մոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փոփոխություն (ներառյալ՝ արդյունահանման ծավալների փոփոխության և ընդերքի տեղամասի ընդլայնման)» նախատեսվող գործունեությանը նախնական համաձայնություն տալու վերաբերյալ։
7․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2025 թվականի դեկտեմբերի 26–ի N 118-Լ որոշման N 7 հավելվածը նոր խմբագրությամբ հաստատելու մասին։
8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու ութերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին։