Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2026թ. ապրիլի 14-ին ժամը 16:00-ին Քաջարանի մշակույթի պալատում (հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, Լեռնագործների 2) տեղի կունենա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (հասցե՝ ք. Քաջարան, Լեռնագործների փող., 18 շենք) կողմից նախատեսվող գործունեության՝ «ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման նախագծի փոփոխության (ներառյալ՝ արդյունահանման ծավալների փոփոխության և ընդերքի տեղամասի ընդլայնման)» վերաբերյալ հանրային լսում (1-ին փուլ)։
Առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների համար կարող եք ներկայացնել կարծիքներ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով։ Մինչև սույն թվականի ապրիլի 10-ը ներառյալ։Հանրային լսման կազմակերպման պատասխանատու՝ Գարեգին Գաբրիելյան, Քաջարանի համայնքապետարանի բնապահպանության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ծրագրերի բաժնի պետ։Էլ. հասցե՝ kajaran2023eco@gmail.com, հեռ.՝ 094 62 94 99։
Նախատեսվող գործունեության համառոտ նկարագրությանը կարող եք ծանոթանալ Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայքում՝ www.kajaran.am կամ այցելել Քաջարանի համայնքապետարան, առաջին հարկ, սենյակ 111։