Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2026 թ. ապրիլի 10-ին ժամը 15:00-ին, Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ Լեռնագործների փողոց, շենք 4) տեղի կունենա «ՌՈՔ» ՍՊ ընկերության (հասցե՝ Երևան,Բաբաջանյան փ.,Շ․143.բն.1)կողմից ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի մոնցոնիտների հանքավայրից օգտակար հանածոյի արդյունահանման ընդերքօգտագործման իրավունք ստանալու վերաբերյալ հանրային լսում (1-ին փուլ)։
Առաջարկությունների, դիտողությունների և կարծիքների համար կարող եք ներկայացնել կարծիքներ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով։ Մինչև սույն թվականի ապրիլի 7-ը ներառյալ։Հանրային լսման կազմակերպման պատասխանատու՝ Գարեգին Գաբրիելյան, Քաջարանի համայնքապետարանի բնապահպանության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ծրագրերի բաժնի պետ։Էլ. հասցե՝ kajaran2023eco@gmail.com, հեռ.՝ 094 62 94 99։
Նախատեսվող գործունեության համառոտ նկարագրությանը կարող եք ծանոթանալ Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայքում՝ www.kajaran.am կամ այցելել Քաջարանի համայնքապետարան, առաջինհարկ, սենյակ 111։