Այսօր: Երկուշաբթի, 7 Հոկտեմբերի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



"ՔԱՋԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ" ՀՈԱԿ–Ը ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Դավիթ Համբարձումյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
19/01/2024
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
19/02/2024
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի  Քաջարան բնակավայրի «Քաջարանի թիվ 1 մսուր  մանկապարտեզ » ՀՈԱԿ–ը հայտարարում է մրցույթ հաստատության դաստիարակի  4 թափուր պաշտոնը զբաղեցնելու համար․

 

 ՀՀ Սյունիքի  մարզի  Քաջարան համայնքի  Քաջարան բնակավայրի «Քաջարանի թիվ 1 մսուր  մանկապարտեզ » ՀՈԱԿ–ը հայտարարում է մրցույթ` հետևյալ թափուր պաշտոնների համար՝ դաստիարակ (4 հաստիքային միավոր )՝ 0,625 դրույքաչափով։

 

1 Դաստիարակի պաշտոնային պարտականություններն են

1) պլանավորում և իրականացնում է սաների ուսուցումն ու դաստիարակությունը, կենսագործունեությունը, նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին, կրթական ծրագրերին համապատասխան.

2) կատարում է ամենօրյա աշխատանք նրանց սոցիալ-հոգեբանական վերականգնման և հարմարունակության (ադապտացիայի) համար.

3) սաների անհատական առանձնահատկությունների ուսումնասիրման և հոգեբանի հանձնարարականի վրա պլանավորում և անցկացնում է նրանց հետ շտկողական, զարգացման աշխատանք.

4) բժշկական աշխատողների հետ համատեղ ապահովում է սաների առողջության պահպանումը և ամրապնդումը, անցկացնում նրանց հոգեբանաֆիզիկական զարգացումը խթանող միջոցներ, պատասխանատու է նրանց կյանքի և առողջության համար.

5) կազմակերպում է սաների օրվա ռեժիմը, օգնում է գեղագիտական, մարզական տարաբնույթ սեկցիաներում ուսուցման, ժամանցի կազմակերպմանը և լրացուցիչ կրթություն ստանալուն.

6) սաների տարիքից ելնելով` կազմակերպում է ինքնասպասարկման աշխատանք, ապահովում է աշխատանքի պաշտպանության պահանջների պահպանումը.

7) նպաստում է երեխաների մոտ որոշակի գործունեության հանդեպ հետաքրքրասիրության բացահայտմանը.

8) աշխատանք է տանում երեխաների վարքի շեղման, վնասակար սովորությունների վերացման համար.

9) ուսումնասիրում է երեխաների անհատական ունակությունները, հետաքրքրությունները և հակումները, նրանց ընտանեկան և կենցաղային պայմանները.

10) համագործակցում է սաների ծնողների կամ նրանց օրինական ներկայացուցիչների հետ.

11) երեխաների կյանքի և առողջության պահպանման հրահանգի պահանջներին համապատասխան՝ իրականացնում է հոգածություն և մանրազնին հսկողություն՝ իրեն վստահված երեխաների նկատմամբ, հաստատությունում և զբոսանքային վայրերում երեխաների կյանքի և առողջության պահպանման հրահանգի պահանջներին համապատասխան.

12) կրում է անձնական պատասխանատվություն՝ հաստատությունում եղած ժամանակ երեխաների կյանքի և առողջության համար.

13) բուժանձնակազմի հետ համատեղ կանոնավոր ձևով իրականացնում է համալիր միջոցառումներ՝ ուղղված երեխաների առողջության ամրապնդմանը, հոգեբանական զարգացմանը.

14) համաձայն կրթական ծրագրի՝ նախադպրոցական հաստատության այլ մասնագետների հետ սերտ համագործակցությամբ պլանավորում և իրականացնում է կրթադաստիարակչական աշխատանքները.

15) մանրազնին նախապատրաստվում է պարապմունքներին.

16) ուսումնասիրում է երեխաների անհատական առանձնահատկությունները, հետաքրքրությունները.

17) մանկավարժական գործունեության մեջ իր ուսումնասիրության արդյունքները հմտորեն օգտագործում է յուրաքանչյուր երեխայի անձնային զարգացման համար.

18) խնամքով և հոգածությամբ է վերաբերվում խմբի յուրաքանչյուր երեխային, երեխաների հետ շփման ժամանակ ցուցաբերում է զսպվածություն, մանկավարժական տակտ.

19) խմբում ստեղծում է անհրաժեշտ պայմաններ առօրյան, կրթադաստիարակչական աշխատանքները արդյունավետ իրականացնելու համար.

20) ակտիվորեն կիրառում է հաստատության մեթոդկաբինետի համապատասխան նյութերը.

21) երաժշտության դաստիարակի, այլ դաստիարակների հետ նախապատրաստում է տոները, ժամանցային, մարզական պարապմունքները.

22) ժամանակին տնօրինությանը, բուժքրոջը, ծնողներին տեղեկացնում է երեխաների առողջական վիճակի փոփոխությունների մասին.

23) վարում է երեխաների հաճախումների մատյանը.

24) առանձնահատուկ ուշադրություն է հատկացնում հիվանդությունից հետո հաստատություն հաճախող երեխաներին.

25) օգնում է մանկապարտեզ նոր ընդունվող երեխաների հարմարունակությանը մանկապարտեզի պայմաններին.

26) մասնակցում է մանկավարժական խորհրդի նիստերին, խորհրդատվություններին, սեմինարներին: Երեխաների հետ տարվող աշխատանքներում ներդնում է առաջավոր փորձը.

27) ծնողների հետ տանում է աշխատանք՝ ընտանիքում երեխաների դաստիարակության հարցերի ուղղությամբ, ներգրավում է և խթանում նրանց հաստատության հետ ակտիվ համագործակցությանը.

28) մշտապես բարձրացնում է իր որակավորումը, զբաղվում է ինքնակրթությամբ.

29) խնամքով է վերաբերվում խմբին հատկացված գույքին, սարքավորումներին, պիտույքներին.

30) վարում է գույքի, խաղալիքների հաշվառումը.

31) ղեկավարում է դաստիարակի օգնականի աշխատանքը.

32) ըստ ժամանակացույցի՝ սահմանված կարգով անցնում է բժշկական զննություն.

33) իրավասու է՝

ա. ընտրել և կիրառել նախադպրոցական դաստիարակության և ուսուցման ժամանակակից մեթոդներ, ուսումնական ձեռնարկներ և նյութեր.

բ. բարձրացնել մասնագիտական որակավորումը.

գ. մասնակցել հաստատության կառավարման գործընթացին.

դ. պատասխանատու է կրթական ծրագրի իրականացման, ինչպես նաև կրթական գործընթացի ընթացքում երեխաների կյանքի և առողջության պահպանման համար։

2. Նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակի պաշտոնն զբաղեցնողը պետք է իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են նախադպրոցական կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները.

ա. «Կրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին», «Կրթության պետական տեսչության մասին» ՀՀ օրենքները, «Հայաստանի Հանրապետության նախադպրոցական ուսումնական հաստատություն, համայնքային ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը»,

բ. դաստիարակչական հարցերը, ըստ ոլորտի` կրթության պետական չափորոշիչները, նորմատիվ փաստաթղթերը և մեթոդական հանձնարարականները, մանկավարժության, հոգեբանության, տարիքային ֆիզիոլոգիայի և հիգիենայի, մինչբժշկական օգնության հիմունքները, դաստիարակչական աշխատանքի տեսության և մեթոդիկայի հիմունքները,

գ. ՀՀ աշխատանքային օրենսդրության հիմունքները, աշխատանքի անվտանգության, երեխաների կյանքի և առողջության պահպանման կանոնները:

 

 3 նախադպրոցական ուսումնական հաստատության դաստիարակը պետք է ունենա` միջին մասնագիտական կամ բարձրագույն (բակալավր, դիպլոմավորված մասնագետ, մագիստրոս) մասնագիտական կրթություն` համապատասխան որակավորմամբ կամ վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում կամ մանկավարժական գործունեության առնվազն երկու տարվա մանկավարժական գործունեության ստաժ:

 

 

Մրցույթի համար անհրաժեշտ է  ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. 
1) դիմում (Ձև 1),
2) կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3) անձը հաստատող փաստաթուղթ,
4) աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք կամ աշխատանքային գրքույկ (առկայության դեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4),
6) մեկ լուսանկար` 3x4 չափի,
7) այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8) Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները ներկայացնում են նաև զինվորական գրքույկ կամ զինվորական կցագրման վկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։

Մրցույթն անց է կացվելու  2024 թվականի  փետրվարի 20-ին, ժամը 15:00-ին, ՀՀ Սյունիքի մարզ ք․ Քաջարան Աբովյանի 8   հասցեում:

Փաստաթղթերը պետք է ներկայացնել  անձամբ՝ անձը հաստատող փաստաթղթով:

Փաստաթղթերն  ընդունվում են  ՀՀ Սյունիքի մարզ Քաջարան համայնք քաղաք Քաջարան Աբովյան 8 հասցեում 2024թ. հունվարի 19-ից  մինչև 2024թ. փետրվարի 15-ը ներառյալ, ամեն օր՝ ժամը 10:00-ից մինչև 16:00-ն, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Մրցույթին մասնակցել ցանկացող   քաղաքացիները կարող են  հայտարարությանը հետևել www.azdarar.am և www.kajaran.am  կայքերում:

Մրցույթն  անց  է  կացվելու երկու  փուլով`  գրավոր և բանավոր:

Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել  հետևյալ   հղումով https://escs.am/am/news/11978

Տեղեկությունների  համար զանգահարել   +374 77339033  հեռախոսահամարին:

 

 

 

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (19.4ԿԲ)
Բոլորը
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ
Քաջարան համայնքի ավագանու 24․06․2022 թվականի թիվ 3
Քաջարանը՝ հեքիաթային լույսերի մեջ
Քաջարանում քաղաքաշինական հարցերը նվազագույնի են հա
ՔԱՋԱՐԱՆ 61 ԱՄՅԱԿ
Ամառային ճամբար 2019
IQ կենտրոնի բացումը Քաջարանում
Քաջարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակը
ՀՀ Սպորտի  նախարար Գ Ղազարյանի այցը Քաջարան
Քաջարան համայնքի ավագանու նիստ 06,03,2019թ
Քաջարան քաղաքի 60 ամյակին նվիրված ֆիլմ
Երգող շատրվաններ Քաջարանին
Քաջարան. փոքր քաղաքի առօրյան
Քաջարան. հանքավայրին կից քաղաքը
Քաջարան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner