Այսօր: Երեքշաբթի, 21 Մարտի 2023թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.03.23 Հանրային քննարկում

Հանրային քննարկում

Ղեկավարվելով <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>>  ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման պահանջներով մարտի 30-ին ժամը 12։00-ին Քաջարանի մշակույթի պալատում տեղի կունենա հանրային քննարկում <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲ ընկերության կողմից նախատեսվող գործունեության՝ <<ՀՀ Սյունիքի մարզի Գեղի ջրամբարի հարակից տարածքում հիդրոտեխնիկական և հիդրոերկրաբանական աշխատանքների>> վերաբերյալ։

17.03.23 Հանրային քննարկում

 

Հանրային քննարկում

Ղեկավարվելով <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>>  ՀՀ  կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի թիվ 1325-Ն որոշման պահանջներով մարտի 30-ին ժամը 11։00-ին Քաջարանի մշակույթի պալատում տեղի կունենա հանրային քննարկում <<Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ>> ՓԲ ընկերության կողմից նախատեսվող գործունեության՝ <<ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի արդյունաբերական ջրամատակարարման համակարգի կառուցուման (Լրացուցիչ ջրամատակարարման համակարգ Գեղի ջրամբարից հարստացուցիչ գործարան)>> վրաբերյալ։

17.03.23 Հանրային քննարկում
Հայտարարություն«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի (21.06.2014թ., ՀՕ-110-Ն) համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. թիվ 1325-Ն որոշման հավելվածի 3-րդ գլխի 31-րդ և 32-րդ մասերով սահմանված կարգով, 2023 թվականի մարտի 30-ին՝ ժամը 11:00-ին, Քաջարանի համայնքապետարանում (հասցե՝ Սյունիքի մարզ, Քաջարան համայնք, Լեռնագործների 4, հեռ՝ 0285-3-21-81) տեղի կունենա Սյունիքի մարզի Փուխրուտի փակված պոչամբարի ռեկուլտիվացիայի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հանրային քննարկում (1-ին հանրային քննարկում): Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ "ԷՅ ԹԻ ԷՄ ԷՍ Սոլյուշնս" ՍՊԸ գրասենյակում (հասցե՝ ք. Երևան, Գրիբոյեդովի ... Մանրամասն
10.03.23 Հայտարարություն
 Հարգելի բնակիչներ պայմանավորված չորային եղանակով, բարձր ջերմաստիճանով և ուժեղ քամիներով՝ հորդորում ենք չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ։ Ուստի հնարավոր հրդեհների առաջացումը կանխելու նպատակով հորդորում ենք զերծ մնալ բոլոր տեսակի չոր խոտերի այրումից, իսկ այրելու ժամանակ եղեք շատ զգոն։ Խարույկ վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում՝ վերահսկել կրակը։ Արգելվում է․   Անտառային ու բուսածածկ տարածքներում այրվող լուցկի, չմարված ծխախոտի մնացորդ նետել։     Լուսվորվող բացատներում չթողնել շշեր,ապակու կտորներ, քանի որ դրանք կարող են ֆոկուսացնել ճառագայթներն ու աշխատել որպես հրկիզող լինզաներ։    Անտառներում չթողնել քսայուղ, բենզին և այլ դյուրավառ հեղուկներ։Ծնողներին ... Մանրամասն
10.03.23 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
2023 թվականի մարտի 17-ին ժամը 15։00-ին  կկայանա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստը, որի օրակարգը հետևյալն է՝Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2018-2022 թվականների հնգամյա զարգացման ծրագրով նախատեսված 2022 թվականին կատարված աշխատանքներն ի գիտություն ընդունելու մասին:Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2023-2027 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին։Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ վաճառելու մասին։Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող, Քաջարան համայնքի Քաջարան քաղաքում ... Մանրամասն
02.03.23 Հնգամյա զարգացման ծրագիր

ՀԱՆՐԱՅԻՆ  ՔՆՆԱՐԿՈՒՄ

Ղեկավարվելով  <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 84-րդ հոդվածի 2-րդ մասով, հիմք ընդունելով Քաջարան համայնքի ավագանու 18.12.2017թ-ի N 13-Ն որոշմամբ հաստատված <<Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքում հանրային բաց լսումների և/կամ քննարկումների կազմակերպման և անցկացման>> կարգի համապատասխան դրույթները, տեղեկացնում ենք, որ 2023թ. մարտի 15-ին ժամը 16։00-ին Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կկայանա հանրային քննարկում՝ Քաջարան համայնքի 2023-2027թթ. Զարգացման  հնգամյա ծրագրի վերաբերյալ։

 Հանրային քննարկումներին կարող են մասնակցել բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձինք։

 

 

13.02.23 ՔԱՋԱՐԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՏԵԱՌՆԸՆԴԱՌԱՋԸ
Վերին Հանդի Սուրբ Աստվածածին եկեղեցում Քաջարանի հոգևոր հովիվ տեր Շիրակ քահանա Խանոյանի գլխավորությամբ տեղի ունեցավ ժամերգություն և նորապսակների օրհնության կարգ։
Այնուհետև եկեղեցու բակում վառվեց ավանդական խարույկը։
Քաղաքի ստեղծագործական խմբերը հանդես եկան ազգագրական երգով, պարով և բեմադրությամբ, որից հետո Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը նորապսակներին հանձնեց իր իսկ կողմից պատրաստված նվերները և շնորհավորական ուղերձ հղեց նորապսակներին։
Այնուհետև տեղի ունեցավ հյուրասիրություն, որի ընթացքում նորապսակները ջերմիկ մթնոլորտում շարունակեցին շփվել համայնքի ղեկավարի և հյուրերի հետ։
 
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ
Քաջարան համայնքի ավագանու 24․06․2022 թվականի թիվ 3
Քաջարանը՝ հեքիաթային լույսերի մեջ
Քաջարանում քաղաքաշինական հարցերը նվազագույնի են հա
ՔԱՋԱՐԱՆ 61 ԱՄՅԱԿ
Ամառային ճամբար 2019
IQ կենտրոնի բացումը Քաջարանում
Քաջարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակը
ՀՀ Սպորտի  նախարար Գ Ղազարյանի այցը Քաջարան
Քաջարան համայնքի ավագանու նիստ 06,03,2019թ
Քաջարան քաղաքի 60 ամյակին նվիրված ֆիլմ
Երգող շատրվաններ Քաջարանին
Քաջարան. փոքր քաղաքի առօրյան
Քաջարան. հանքավայրին կից քաղաքը
Քաջարան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Քաջարան,Լեռնագործների 4
0285-3-21-81
qajarancity@mail.ru , qajaran.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 208
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner