Այսօր: Հինգշաբթի, 21 Նոյեմբերի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
19.11.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Քաջարան համայնքի հարգելի՛ բնակիչներ, սույն թվականի նոյեմբերի 29-ին, ժամը15։00-ին հրավիրում ենք մասնակցելու Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում կայանալիք հանրային լսմանը, որի ընթացքում ՏԻՄ-ին և հանրությանը ներկայացվելու է Քաջարան համայնքի Սոցիալական հանձնաժողովի կողմից մշակված Քաջարան համայնքի տեղական /համայնքային/ սոցիալական ծրագիրը։

17.11.24 ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Սիրելի՛ ուսանողներ,ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ուսանողների միջազգային օրվա առթիվ:Յուրաքանչյուր մարդու համար ուսանողությունը կյանքի լավագույն ժամանակահատված է՝ հագեցած հետաքրքիր իրադարձություններով և ձեռքբերումներով, իսկ անհերքելի է այն փաստը, որ դուք եք մեր ապագայի հենասյունը, մեր համայնքի, մարզի և երկրի ապագա բանիմաց և արհեստավարժ մասնագետը, ինչպես նաև քաղաքացին:Եթե երիտասարդությունը համարվում է հասարակության շարժիչ ուժը, ապա ուսանողությունն այդ ուժի կարևորագույն բաղկացուցիչն է, առանց որի դժվար է պատկերացնել երկրի թե՛ հասարակական-քաղաքական, թե՛ տնտեսական գործընթացները:Բոլոր ժամանակներում ուսանողությունն իր ամենատարբեր նախաձեռնություններով ոչ միայն մասնակից է եղել երկրում իրականացվող ծրագրերին ... Մանրամասն
15.11.24 ՇՐՋԱՅՑ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐՈՒՄ

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանումների և շինարարական կազմակերպությունների պատասխանատուների հետ միասին հերթական շրջայցը կատարեց համայնքի` թիվ 1 մանկապարտեզի, Գայի փ-ի բակերի, Տերյան փ-ի կանգառի, Լեռնաձոր-Կաթնառատ-Փուխրուտ ճանապարհահատվածի շինհրապարակներում, որտեղ հիմնական աշխատանքները արդեն ավարտական փուլում են։
Ծանոթացավ կատարվող աշխատանքների ընթացքին, որակին և տեղում ցուցումներ տվեց։

12.11.24 ԿԱՅԱՑԱՎ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ
Կայացավ ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի 2024 թվականի նոյեմբերի 12-ի նիստը` հետևյալ օրակարգով․1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 84-Ն որոշման N 1, N 2, N 3 և N 6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Բակունցի փողոցի 7/13 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Արթուր Մերուժանի Սարգսյանին օտարելու մասին։4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ... Մանրամասն
07.11.24 Շմոլ գազով թունավորումների կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ

ՈւՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

2024 թվականի մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված շմոլ գազով թունավորման վերլուծությունների արդյունքները վկայում են, որ  2024 թվականին 2023 թվականի համեմատ շմոլ գազով թունավորումների հիվանդացության ցուցանիշը աճել է 1.1 անգամ:

Հետագա հնարավոր դժբախտ դեպքերը կանխարգելելու համար հորդորում ենք հետևողականորեն պահպանել ներտնային գազի սպառման անվտանգության կանոնները:

Մի՛ անջատեք գազի անվտանգության ազդանշանային սարքերը էլեկտրական սնուցման աղբյուրից:

Մի՛ օգտագործեք գազօջախները՝ որպես ջեռուցման միջոցներ:

Բացառե՛ք գազի սարքավորումների ինքնակամ վերանորոգումը, տեղափոխումը կամ փոխարինումը այլ գազի սարքավորումներով:

 
05.11.24 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի ՆԻՍՏԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2024 թվականի նոյեմբերի 12-ին ժամը 15։00-ին Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի  նիստը հետևյալ օրակարգով․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 84-Ն որոշման N 1,  N 2, N 3 և N 6 հավելվածները նոր խմբագրությամբ հաստատելու մասին։Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին։Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Բակունցի փողոցի 7/13 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Արթուր Մերուժանի ... Մանրամասն
31.10.24 ՔԱՋԱՐԱՆ–ՍԵՆ ՇԱՄՈՆ՝ քույր քաղաքներ դառնալու ճանապարհին
Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի գլխավորությամբ Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմը հյուրընկալեց աշխատանքային այցով Քաջարան ժամանած Ֆրանսիայի Սեն Շամոն քաղաքի քաղաքապետ Աքսել Դյուգուային, փոխքաղաքապետեր Ալին Մուսեղեանին և Ֆլորենս Վիլեդիոյին։ Հանդիպումը ճանաչողական բնույթ ուներ և երկու կողմերի միջև ձեռք բերվեց բանավոր պայմանավորվածություն՝ քույր քաղաքաներ դառնալու մասին։
24.10.24 Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի կազմում ընդգրկվելու հրավեր
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ մեկնարկում է Պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի ձևավորման գործընթացը:Խորհրդի նպատակը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի գործունեությանն աջակցելն է՝ որպես խորհրդատվական մարմին: Խորհրդի անդամները հնարավորություն կունենան Պաշտպանին ներկայացնել իրենց հուզող հարցերն ու խնդիրները, դիտարկումներն ու առաջարկները, երեխաների ձայնը լսելի դարձնել ներպետական և միջազգային հարթակներում:Խորհրդի անդամ կարող են ընտրվել 10-ից 17 տարեկան երեխաները՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների և երիտասարդների իրավունքների հարցերով հասարակական ... Մանրամասն
24.10.24 Հայտարարություն արտոնագրված հաշտարարների որակավորման դասընթացի վերաբերյալ
Հարգելի հետևորդներ,դատական և իրավական բարեփոխումների ռազմավարությամբ որպես արդարադատության ոլորտում պետական քաղաքականութան կարևոր ուղղություն և միջոցառում ամրագրվել է հաշտարարության զարգացումը, որի համատեքստում կատարված օրենսդրական բարեփոխումներով սահմանվել է ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարության ինստիտուտը:Մասնավորապես, ամուսնալուծության, երեխայի բնակության վայրի որոշման, ալիմենտի (ապրուստավճարի) բռնագանձման, ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման, երեխայի հետ շփմանը, դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացման, երեխայի տեսակցության կարգ սահմանելու, ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ գործերով նախքան դատարան ... Մանրամասն
17.10.24 ԶՊՄԿ ՓԲԸ ԿՈՂՄԻՑ «ՆՈՐ ԼՑԱԿՈՒՅՏԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ» ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՄԱՆ ՕՐՎԱ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 28/12/2023թ․ N 2343-Ն որոշմամբ հաստատված կարգի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ կողմից ներկայացված ՝ «Նոր լցակույտային տնտեսությունների  ձևավորման նախագիծ» նախաձեռնության  վերաբերյալ հանրային լսումների անցկացումը  նախօրոք հայտարարված օրվա՝ նոյեմբերի 8-ի փոխարեն  տեղի կունենա նոյեմբերի 19-ին,  ժամը 14։00-ին, Քաջարանի  մշակույթի պալատում (հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ , ք․ Քաջարան,Լեռնագործների 2)։ Շահագրգիռ քաղաքացիները կարող են նախաձեռնության վերաբերյալ ներկայացնել կարծիքներ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով ... Մանրամասն
09.10.24 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
  Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2015թ նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 07/11/2024թ.-ի ժամը 15։00-ին ՀՀ Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում (հասցե՝ Լեռնագործների 4) տեղի կունենա ԱԺԴԱՆԱԿ ՍՊԸ-ի կողմից նախատեսվող գործունեության «գ ․Բաբիկավան-Կավճուտի կրթահամալիր» վերաբերյալ հանրային քննարկում։Շահագրգիռ քաղաքացիները կարող են նախատեսվող գործունեության վերաբերյալ ներկայացնել կարծիքներ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով(էլ. հասցե qajarancity@mail.ru կամ ՀՀ Սյունիքի մարզ ք․Քաջարան ,Լեռնագործների 4)։Մինչև սույն թվականի նոյեմբերի 6-ը ներառյալ։ ... Մանրամասն
07.10.24 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
Ղեկավարվելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 28/12/2023թ․ թիվ 2343-Ն որոշման համաձայն 08/11/2024թ․-ին ժամը 14։00-ին մշակույթի պալատում (հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ , ք․ Քաջարան,Լեռնագործների 2) տեղի կունենա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ (հասցե՝ Լեռնագործների 18) ընկերության կողմից նախատեսվող գործունեության՝ «Նոր լցակույտային տնտեսությունների  ձևավորման նախագիծ» վերաբերյալ հանրային քննարկում։Շահագրգիռ քաղաքացիները կարող են նախաձեռնության վերաբերյալ ներկայացնել կարծիքներ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով (էլ. հասցե qajarancity@mail.ru կամ ՀՀ Սյունիքի մարզ ք․Քաջարան ,Լեռնագործների ... Մանրամասն
04.10.24 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի ՆԻՍՏԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2024 թվականի հոկտեմբերի 11-ին ժամը 15։00-ին Քաջարանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի  նիստը հետևյալ օրակարգով․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2024 թվականի բյուջեի երրորդ եռամսյակի հաշվետվության կատարման մասին։Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 81-Ա որոշման N4 հավելվածը նոր խմբագրությամբ հաստատելու մասին։«ԶՊՄԿ» ՓԲ ընկերության կողմից նախատեսվող գործունեության՝ «ԶՊՄԿ» բացահանքի տարածքում պայթուցիկ նյութերի պահեստի կառուցման նախաձեռնությանը նախնական համաձայնություն տալու վերաբերյալ։Հայաստանի ... Մանրամասն
21.09.24 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Հարգելի՛ բնակիչներ,համաձայն ՀՀ վարչապետի հանձնարարականի իրազեկում ենք, որ ՀՀ-ում կազմակերպվող համայնքային, տարածաշրջանային, մարզային և հանրապետական միջոցառումների, փառատոնների շրջանակներում վաճառատեղերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելիս, բնակչության համար աշխատանքներ կատարելիս կամ բնակչությանը ծառայություններ մատուցելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ այլ վճարային գործիքների միջոցով դրամական հաշվարկներ (ներառյալ՝ կանխավճարները, մասնակի վճարումները) իրականացնելիս հարկ է նկատի ունենալ, որ 1. Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառությունը պարտադիր է: Միաժամանակ, գյուղատնտեսական արտադրանք արտադրողների կողմից գյուղատնտեսական արտադրանքի (ՀՀ հարկային օրենսգրքի 126-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված) ... Մանրամասն
11.09.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՄԵՂՎԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Մեղվաբուծության զարգացման փորձնական ծրագիրը կիրականացվի Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերում՝ 2024-2025 թթ ընթացքում։ Ծրագրի նպատակն է նպաստել մեր երկրում մեղվաբուծության խթանմանը, ճյուղի արդյունավետության բարձրացմանը, սահմանամերձ բնակավայրերի չօգտագործվող բնական կերհանդակների այլընտրանքային օգտագործման խթանմանը, ինչպես նաև մեղվաբուծական տնտեսությունների և արտադրվող մեղրամթերքի մրցունակության բարձրացմանը: Նախատեսվում է ծախսերի  փոխհատուցման եղանակով մարզերի ազգաբնակչությանը հնարավորություն ընձեռել երկու տարվա ընթացքում ձեռք բերել 10000 մեղվաընտանիք։   Մեկ մեղվաընտանիքի (մեղվափեթակների հետ միասին՝ 8-12 շրջանակով)  ... Մանրամասն
11.09.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՉԽԱՐԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ և ԱՅԾԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2024-2028 ԹԹ․ ԾՐԱԳԻՐ Ոչխարաբուծության և այծաբուծության զարգացման 2024-2028 թթ ծրագրի նպատակն է պետական աջակցությամբ բարձրարժեք տոհմային ոչխարների և այծերի ձեռքբերման (ներկրման) գործընթացի խթանումը, բարձր մթերատու հոտերի ձևավորման խրախուսումը, հայրենական ցեղերի կենդանիների տոհմային և մթերատու հատկանիշների կատարելագործումը, ինչպես նաև տրամախաչման միջոցով բարձր մթերատու և տեղական պայմաններին հարմարված խառնացեղ կենդանիների ստացման համար նպաստավոր պայմանների ստեղծում։ Ծրագրի շրջանակում շահառուները փոխհատուցման եղանակով հնարավորություն ունեն ձեռք բերել բարձր մթերատու տոհմային մանր եղջերավոր կենդանի։ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ  ... Մանրամասն
11.09.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 ՄԹԵՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ Մթերատվության բարձրացման փորձնական ծրագիրը կրում է փորձնական  բնույթ, որի նպատակն է 2025-2026 թվականների ընթացքում բարելավել Արագածոտնի,  Գեղարքունիքի, Շիրակ, Սյունիքի և Տավուշի մարզերում բուծվող տավարի ցեղերի գենոֆոնդը, բարձրացնել մթերատվությունը և Հայաստանի Հանրապետության կառավարության աջակցությամբ փոխհատուցել 21970 գլուխ կովերի արհեստական սերմնավորման ծախսերի շուրջ 70%-ը։    Ժամանակակից սելեկցիոն չափորոշիչներին համապատասխանող կաթնային և կաթնամսային ուղղության ցեղերի ցուլերի բարձրորակ սեմնահեղուկով մեկ կովի արհեստական  սերմնավորման միջին արժեքը կազմում է շուրջ 15 հազար ՀՀ դրամ։Ծրագրով նախատեսվում է պետական բյուջեի ... Մանրամասն
03.09.24 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ ՎԵՐԵԼՔ․ԽԹԱՆԵԼՈՎ ԿԱՆԱՆՑ ԱՌԱՋԽԱՂԱՑՈՒՄԸ ԿԱՐԻԵՐԱՅՈՒՄ    ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) Գենդերային հավասարության պորտֆելը Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացնում է «Հարթակ #5 Հայաստանում կանանց տնտեսական հնարավորությունների խթանում» ծրագիրը, որի  նպատակն է ազգային և միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ նշանակալի ազդեցություն ունենալ Հայաստանի բոլոր մարզերում ՝ տնտեսապես հզորացնելով խոցելի կանանց և փոխելով գենդերային կարծրատիպերը։   Այս ծրագրի շրջանակում ՄԱԶԾ-ն հայտարարում է «Առաջնորդության վերելք․ խթանելով կանանց առաջխաղացումը կարիերայում» կարողությունների զարգացման շարունակական նախաձեռնությունը՝ ... Մանրամասն
03.09.24 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ՆԻՍՏԻ ԻՐԱԶԵԿՈՒՄ
2024 թվականի սեպտեմբերի 10-ին ժամը 15։00-ին տեղի կունենա Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու հինգերորդ նստաշրջանի  նիստը հետևյալ օրակարգով․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի 2024 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի հաշվետվության կատարման մասին։Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին։ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի   Քաջարան համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը համաձայնություն տալու մասին։Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը «ԱԺԴԱՆԱԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը ... Մանրամասն
27.08.24 ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
   «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 28.12.2023թ․ թիվ 2343-Ն որոշման համաձայն 02.10.2024թ․ ժամը 14։00-ին Քաջարանի մշակույթի պալատում (հասցե՝ ՀՀ, Սյունիքի մարզ, ք․Քաջարան, Լեռնագործների 2) տեղի կունենա  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ (հասցե՝ Լեռնագործների 18) ընկերության կողմից նախատեսվող գործունեության՝ «ԶՊՄԿ» բացահանքի տարածքում պայթուցիկ նյութերի պահեստի կառուցման  վերաբերյալ հանրային քննարկում։Շահագրգիռ քաղաքացիները կարող են նախաձեռնության վերաբերյալ ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10


Բոլորը
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԸՆՏԻՐ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏ
Քաջարան համայնքի ավագանու 24․06․2022 թվականի թիվ 3
Քաջարանը՝ հեքիաթային լույսերի մեջ
Քաջարանում քաղաքաշինական հարցերը նվազագույնի են հա
ՔԱՋԱՐԱՆ 61 ԱՄՅԱԿ
Ամառային ճամբար 2019
IQ կենտրոնի բացումը Քաջարանում
Քաջարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակը
ՀՀ Սպորտի  նախարար Գ Ղազարյանի այցը Քաջարան
Քաջարան համայնքի ավագանու նիստ 06,03,2019թ
Քաջարան քաղաքի 60 ամյակին նվիրված ֆիլմ
Երգող շատրվաններ Քաջարանին
Քաջարան. փոքր քաղաքի առօրյան
Քաջարան. հանքավայրին կից քաղաքը
Քաջարան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner