Այսօր: Չորեքշաբթի, 24 Հունիսի 2026թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



<<ՔԱՋԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ՄՍՈՒՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀՈԱԿ-Ի ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂԻ ԹԱՓՈՒՐ ՀԱՍՏԻՔԻ ՄՐՑՈՒՅԹ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Գայանե Ստեփանյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
14/01/2026
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
11/02/2026
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    ՀայաստանիՀանրապետությանՍյունիքիմարզիՔաջարանհամայնքի«Քաջարանիթիվ 2 մսուր  մանկապարտեզ»ՀՈԱԿ–ըհայտարարումէմրցույթհաստատությանհետևյալթափուրպաշտոններիհամար՝

 

2 Դաստիարակ՝  2,34 հաստիքայինմիավոր (դրույքաչափը՝ 341,760 ՀՀդրամ) 

1․ Աշխատանքայինլիազորություններևպարտականություններ`

1) պլանավորում և իրականացնում է սաների ուսուցումն ու դաստիարակությունը, կենսագործունեությունը՝ նախադպրոցական կրթության պետական չափորոշիչներին, կրթական ծրագրերին համապատասխան.

2) ուսումնասիրում է սաների անհատական ունակությունները, հետաքրքրությունները և հակումները.

3) նպաստում է սաների մոտ գործունեության տարբեր ձևերի հանդեպ հետաքրքրասիրության բացահայտմանը.

4) աշխատանք է տանում սաների վարքի շեղման, վնասակար սովորությունների վերացման համար.

5) կատարում է ամենօրյա աշխատանք սաների սոցիալ-հոգեբանական հարմարունակության (ադապտացիայի) համար.

6) բուժանձնակազմի հետ համատեղ կանոնավոր իրականացնում է համալիր միջոցառումներ՝ ուղղված սաների առողջության ամրապնդմանը, հոգեբանական զարգացմանը,

7) սաների հետ տարվող ուսումնադաստիարակչական գործընթացում կիրառում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից երաշխավորված ուսումնական ձեռնարկներ և նյութեր, մանկավարժական արդի տեխնոլոգիաներ, մեթոդներ, հնարներ.

8) խմբում ստեղծում է անհրաժեշտ պայմաններ՝ առօրյան, ուսումնադաստիարակչական աշխատանքները արդյունավետ իրականացնելու համար.

9) ակտիվորեն կիրառում է հաստատության մեթոդկաբինետի համապատասխան նյութերը.

10) երաժշտության դաստիարակի, ֆիզհրահանգչի, այլ մանկավարժական աշխատողների հետ նախապատրաստում է տոները, ժամանցային, մարզական պարապմունքները.

11) ժամանակին տնօրինությանը, բուժքրոջը, ծնողներին տեղեկացնում է սաների առողջական վիճակի փոփոխությունների մասին.

12) վարում է սաների հաճախումների մատյանը.

13) վերլուծում է իր կողմից իրականացվող ուսումնադաստիարակչական գործընթացը, կատարում ինքնավերլուծություն, իրականացնում է բարելավման աշխատանքներ.

14) մասնակցում է մանկավարժական խորհրդի նիստերին, խորհրդատվություններին.

15) ծնողների հետ տանում է աշխատանք՝ ընտանիքում երեխաների դաստիարակության հարցերի ուղղությամբ, ներգրավում և խթանում է հաստատության հետ ակտիվ համագործակցությանը.

16) խնամքով է վերաբերվում խմբին հատկացված գույքին, սարքավորումներին, պիտույքներին.

17) վարում է գույքի, խաղալիքների հաշվառումը.

18) համագործակցում է դաստիարակի օգնականի հետ.

19) ըստ ժամանակացույցի՝ սահմանված կարգով անցնում է բժշկական զննություն:

2. Դաստիարակի պաշտոնը զբաղեցնողը պետք է՝

1) տիրապետի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկայով աշխատելու հմտություններին.

2) իմանա ստորև նշված նորմատիվ իրավական ակտերի այն դրույթները, որոնք վերաբերում են կրթության բնագավառին, կանոնակարգում են պաշտոնի նկարագրով ամրագրված լիազորությունները`

ա. Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Կրթության մասին», «Հանրակրթության մասին», «Նախադպրոցական կրթության մասի», «Լեզվի մասին», «Երեխայի իրավունքների մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Լիցենզավորման մասին» օրենքները, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրքը, «Նախադպրոցական ուսումնական հաստատության օրինակելի կանոնադրությունը», Նախադպրոցական կրթության պետական կրթական չափորոշիչը, կրթության պետական կառավարման լիազորված մարմնի համապատասխան նորմատիվ իրավական ակտերը.

բ. մանկավարժության, հոգեբանության, ֆիզիոլոգիայի, հիգիենայի, դաստիարակչական աշխատանքի տեսության և մեթոդիկայի հիմունքները:

3. Որակավորման պահանջները` հաստատության դաստիարակի պաշտոն զբաղեցնողը պետք է ունենա` միջին կամ բարձրագույն մասնագիտական կրթություն (բակալավր, դիպլոմավորվածմասնագետ, մագիստրոս)` համապատասխանորակավորմամբկամմիջինկամբարձրագույն մանկավարժական կրթություն և վերջին տասը տարվա ընթացքում նախադպրոցական կրթության ոլորտում առնվազն երեք տարվա մանկավարժական գործունեության ստաժ:

 

 

 

 

 

 

 

 

Մրցույթի համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը. 
1)
 դիմում (Ձև 1),
2)
 կրթության մասին փաստաթուղթ (դիպլոմ),
3)
 անձը հաստատող փաստաթուղթ,
4)
 աշխատանքայինստաժիվերաբերյալտեղեկանքկամաշխատանքայինգրքույկ (առկայությանդեպքում),
5) ինքնակենսագրություն (Ձև 4),
6)
 մեկ լուսանկար` 3x4 չափի,
7)
 այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
8)
 ՀայաստանիՀանրապետությանարականսեռիքաղաքացիներըներկայացնումեննաևզինվորականգրքույկկամզինվորականկցագրմանվկայական,
9) հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (դրանց առկայության դեպքում)։

Փաստաթղթերն ընդունվում են  ՀՀՍյունիքիմարզՔաջարանհամայնք,քաղաքՔաջարանՉարենցի  7 հասցեում՝ 2026թ. հունվարի  14-ից  մինչև  փետրվարի 11-ը ներառյալ, ամենօր՝ժամը 10:00-իցմինչև 16:00-ն, բացիշաբաթևկիրակիօրերից:

Մրցույթին մասնակցել ցանկացող  քաղաքացիներըկարողեն հայտարարությանըհետևել www.kajaran.am ՀՀՍյունիքի մարզի Մարզպետարանի պաշտոնական կայքերում:

Փաստաթղթերը պետք է ներկայացնել անձամբ՝անձը հաստատող փաստաթղթով:

Մրցույթն անց է կացվելու  2026 թվականիփետրվարի  18-ին, ժամը 10:00-ին, ՀՀՍյունիքիմարզի, Քաջարաիհամայնքի,Չարենցի  7 հասցեում։

Մրցույթն անց է կացվելու երկու փուլով` գրավոր և բանավոր:

Հարցաշարին ծանոթանալու համար կարող եք անցնել հետևյալ հղումով https://escs.am/am/news/11978

Տեղեկությունների համարզանգահարել   +374 94820962 հեռախոսահամարին:

 

 

 

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (21.3ԿԲ)
Բոլորը
Ավագանու նիստ
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2025
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2025
ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՎԵՑԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2025
ՔԱՋԱՐԱՆ 61 ԱՄՅԱԿ
Ամառային ճամբար 2019
IQ կենտրոնի բացումը Քաջարանում
Քաջարանի քաղաքացիների սպասարկման գրասենյակը
ՀՀ Սպորտի  նախարար Գ Ղազարյանի այցը Քաջարան
Քաջարան համայնքի ավագանու նիստ 06,03,2019թ
Քաջարան քաղաքի 60 ամյակին նվիրված ֆիլմ
Երգող շատրվաններ Քաջարանին
Քաջարան. փոքր քաղաքի առօրյան
Քաջարան. հանքավայրին կից քաղաքը
Քաջարանը՝ հեքիաթային լույսերի մեջ
Քաջարան
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 216
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner