26.05.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ,«ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամը «Կանայք բիզնեսում․ Տնտեսական աճի խթանում Սյունիքում» ծրագրի շրջանակում մեկնարկում է ծրագրի առաջին շրջափուլի մասնակցության հայտերի ընդունումը։Ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության (ԵՄ) և Ավստրիական Զարգացման Գործակալության կողմից՝ «Դիմակայուն Սյունիք թիմ Եվրոպա» նախաձեռնության շրջանակում Ավստրիական Զարգացման գործակալության (ADA) կողմից իրականացվող «Սյունիքի վերականգնման, դիմակայունության և զարգացման ծրագրի» (R2D Սյունիք) ներքո։ Ծրագրի նպատակն է խթանել տնտեսական աճը Սյունիքի մարզում՝ նպաստելով կանանց տնտեսական ակտիվացմանը ու ձեռներեցության զարգացմանը։Ծրագիրը նախատեսված ...
Մանրամասն |
|
26.05.25
Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի մեջ փոփոխություններ կատարելու վերաբերյալ
|
Հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք , որ ՀՀ կառավարության 2025թ թվականի մայիսի 15-ի N 585-Լ որոշմամբ լրացումներ և փոփոխություններ են կատարվել « Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի աջակցության ծրագրի» մեջ ։ Փոփոխություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://www.e-gov-decrees/item/44527/: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԼԻԶԻՆԳԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐ Ծրագրի հիմնական նպատակը գյուղատնտեսական հողատեսքերի արդյունավետ օգտագործման և ապրանքային արտադրության կազմակերպման նպաստավոր պայմանների ստեղծման համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին մատչելի պայմաններով, մասնավորապես՝ ...
Մանրամասն |
|
26.05.25
Ինտենսիվ այգեգործության զարգացման ծրագրի փոփոխությունների վերաբերյալ
|
Հարգելի բնակիչներ,ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 15-ի N 591-Լ որոշմամբ փոփոխություն և լրացումներ են կատարվելՀՀ կառավարության 2021 թվականի հունիսի 3-ի N 927-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության 2021-2025 թվականների ծրագրի մեջ (այսուհետ ծրագիր), որոնցով մասնավորապես- նախատեսվում է կարկտապաշտպան համակարգերի ներդրման համար փոխհատուցում տրամադրել ՀՀ բոլոր բնակավայրերում։Ծրագրի հիմնական նպատակն է ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող խաղողի, ինտենսիվ պտղատու այգիների, հատապտղանոցների հիմնման, ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի մշակման, ...
Մանրամասն |
|
16.05.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՐԿՏԱՊԱՇՏՊԱՆ ՑԱՆՑԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Քաջարան համայնքի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը «Ինտենսիվ այգեգործության» ծրագրի շրջանակում տրամադրում է պետական օժանդակություն կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար։ Բաղադրիչ 1 – Վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորում Նախատեսված է խաղողի, ինտենսիվ պտղատու այգիներում կամ հատապտղանոցներում կարկտապաշտպան ցանցերի տեղադրման համար՝ առանց այգեհիմնման աշխատանքների իրականացման։ Հիմնական պայմանները՝ • Ծրագրի նպատակային ծավալը՝ 0.5-ից 100 հա • Կարկտապաշտպան ցանցերի համար սահմանված հաշվարկային արժեքը՝ 12.1 մլն դրամ 1 հա-ի համար • Վարկի մարման ժամկետ՝ մինչև 7 տարի, ներառյալ մինչև 3 տարվա արտոնյալ ժամկետ • Վարկի տոկոսադրույքի սուբսիդավորում՝ ...
Մանրամասն |
|
12.05.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
|
Հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք ձեզ, որ 2021թ–ից օրենքով հաշվարկվում է բնակարանների գույքահարկ, որը չպետք է շփոթել "Համատիրության" վճարների հետ։ Վճարումը կատարելու համար մոտենալ Քաջարանի համայնքապետարան։ Հարցերի դեպքում զանգահարել 094–29–25–82 հեռախոսահամարին։ Էլ․ փոստ՝ ekamutner.0023@mail.ru ՀԻՇԵՑՈՒՄ՝ Գույքահարկը ուղղակի հարկ է, որը գանձվում է սեփականատերերից գույքի հատուկ տեսակների համար։ ՀՀ օրենքը գույքահարկի մասին "ՀՕ–491–Ն"
|
|
30.04.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի բնակիչներ, ՄԱԶԾ «Կայուն համայնքներ» ծրագիրը հայտարարում է դասընթաց «Աջակցություն այգեգործությանը» թեմայով։ Դասընթացը կիրականացվի երկու փուլով, յուրաքանչյուր փուլը 2 օրով (Դասընթացի առավելագույն տևողությունը 4 ժամ)։ Դասընթացին կարող են մասնակցել համայքի բոլոր բնակիչները։ Դասընթացին կարող են դիմել 18-65 տարեկան այն անձինք, որոնք ունեն տնամերձ այգի, զբաղվում են կամ պատրաստվում են զբաղվել այգեգործությամբ։ Դասընթացը ներառում է հետևյալ թեմաները՝ Փուլ 1այգիների պլանավորում և տնկում,մշակման առանձնահատկություններ,էտի կազմակերպում,ոռոգում։Փուլ 2հիվանդությունների և վնասատուների դեմ պայքար,սեզոնային և եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում միջոցառումների ...
Մանրամասն |
|
29.04.25
ՀԱՅՏԱՐԱՐՎՈՒՄ Է ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
|
Քաջարան համայնքի հարգելի բնակիչներ, ս/թ մայիսի 3-ը հայտարարվում է համապետական շաբաթօրյակի օր, որի շրջանակներում կիրականացվի տարածքների, կանաչ գոտիների և ճամփեզրերի սան. մաքրում, կուտակված աղբի բարձում, աղբի տեղափոխում աղբավայր, փողոցների ջրցանում։ Ակնկալում ենք համայնքի ֆիզիկական, իրավաբանական անձանց և կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը շաբաթօրյակին։
|
|
28.04.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՈՒՆ «Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագրի վերաբերյալ
|
ՀՀ կառավարության 10 ապրիլի 2025 թվականի N 419 – Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ մեջ, որով հաստատվել են․Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության 2025-2028 թվականների ծրագիրը՝«Խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման աջակցության ծրագրի հիմնական նպատակն է բարելավել կենդանիների պահվածքի պայմանները` արդյունքում բարձրացնելով կենդանիների մթերատվության ցուցանիշները։Ծրագիրն իրականացվելու է երկու բաղադրիչով՝ ծախսերի մասնակի փոխհատուցման և վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման միջոցով:Շահառուները ...
Մանրամասն |
|
28.04.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ․2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագրի վերաբերյալ
|
ՀՀ կառավարության 10 ապրիլի 2025 թվականի N 419 – Լ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1392-Լ մեջ, որով հաստատվել են․Հայաստանի Հանրապետությունում 2025-2029 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիրը՝Ծրագրի նպատակը ՀՀ-ում տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներին մատչելի պայմաններով տոհմային ԽԵԿ-ի մատակարարումն է, ինչը հնարավորություն կընձեռի անհայտ ծագումնաբանությամբ, վերարտադրության համար ոչ պիտանի, ցածր մթերատու կենդանիների փոխարեն նախիրները համալրել արտադրատնտեսական արժեքավոր հատկանիշներով օժտված տոհմային ԽԵԿ-ով, զարգացնել տոհմային գործը, միջցեղային տրամախաչումների միջոցով բարելավել տեղական կենդանիների ...
Մանրամասն |
|
21.04.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Հարգելի բնակիչներ․ ՀՀ քաղաքաշինության կոմիտեի, Ասիական զարգացման բանկի և Կորեայի Հանրապետության էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության համագործակցությամբ մեկնարկել է «Հայաստանի կանաչ քաղաքաշինություն. էներգաարդյունավետության զարգացում շենքերում» ծրագիրը, որի շրջանակում Կորեայի փորձագետներն իրականացնում են Հայաստանում էներգաարդյունավետության վերաբերյալ իրազեկության գնահատում։ Հայցում ենք Ձեր աջակցությունը՝ հարցմանն ապահովելու գործում։ Հարցմանը հնարավոր է մասնակցել՝ մինչև 2025 թվականի ապրիլի 28-ը լրացնելով էլեկտրոնային հարցաթերթը https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSf8TAELc4d5lIaNj6vnoj86DnkJof_pahZcDK8kqo7kTnTMSQ/viewform
|
|
04.04.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Հարգելի՛ բնակիչներ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենքի 85.2. հոդվածի համաձայն՝ խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը` առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:Ինչպես նաև «Մթնոլորտային օդի պահպանության» մասին ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետի՝ արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու ...
Մանրամասն |
|
28.03.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագիր«Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի» իրականացման հիմնական նպատակն է գյուղատնտեսության ապահովագրության մեխանիզմների հստակեցումը և ամբողջական համակարգի ներդրման արդյունքում գյուղատնտեսության ոլորտում ռիսկերի կառավարմանն ուղղված քաղաքականության իրականացումը:Ծրագրով 2025 թվականի գյուղատնտեսական տարվա համար գյուղատնտեսությունում տնտեսավարողներին կտրամադրվի ապահովագրության պայմանագրով նախատեսված ապահովագրավճարի մինչև 80 (ներառյալ) տոկոսի չափով սուբսիդավորում։2025 թվականին Կառավարությունը, բացի ապահովագրավճարի սուբսիդավորումից, ...
Մանրամասն |
|
28.03.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը նախաձեռնել է Բուսաբուծության աջակցության 2025 թվականի ծրագիր, որի նպատակն է հացահատիկային, հատիկաընդեղեն մշակաբույսերի և կերային մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման, դրանց մշակության արդյունավետության բարձրացման, համախառն արտադրանքի ավելացման միջոցով բարձրացնել պարենային ապահովվածության մակարդակը, ինչպես նաև բարելավել գյուղատնտեսական նշանակության հողերի որակական հատկանիշները: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել 2025 թվականին և ընդգրկելու է Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքը: Արտադրողականության բարձրացման նպատակով նախատեսվում է ցանքերն իրականացնել բացառապես հավաստագրված սերմերով։Ծրագրով նախատեսվում է 2025 թվականին փոխհատուցել ...
Մանրամասն |
|
24.03.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ․ ապրիլի 9-ին ՝ ժամը 12։00-ին Քաջարանի մշակույթի պալատում (հասցե՝ Սյունիքի մարզ,ք․Քաջարան, Լեռնագործների 2) տեղի կունենա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված արտադրական պահեստի կառուցման նախագծային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) կամ այցելել Քաջարանի համայնքապետարան առաջին հարկ 111 սենյակ:: ...
Մանրամասն |
|
12.03.25
«Իրազեկում անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրի վերաբերյալ»
|
Հարգելի բնակիչներ, տեղեկացնում ենք, որ «Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից» կարող են օգտվել այն անձինք, որոնց՝ Կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերում և վարկային կազմակերպություններում վարկային պարտավորությունների ունեցած բոլոր վարկերի մայր գումարների հանրագումարը դիմելու օրվա դրությամբ փոքր է 1 մլն դրամից, և այդ վարկերը դասակարգված են անհուսալի դասով առնվազն 3 տարի: Պարտադիր պայման է ֆորմալ, այսինքն՝ գրանցված զբաղվածություն ունենալը։Աջակցությունը կլինի աշխատավարձից վարկի գծով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով և կուղղվի շահառուի անհուսալի վարկային պարտավորության մարմանը․ այն կտրամադրվի առավելագույնը 24 ամիս ժամկետով` սկսած շահառու դառնալուն ...
Մանրամասն |
|
04.03.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Ջինիշյան հիշատակի հիմադրամը <<Սյունիքի կայուն տնտեսական զարգացման նախաձեռնություն>> ծրագրի շրջանակներում կիրականացնի տեղեկատվական հանդիպում Քաջարան համայնքում։Հանդիպման ընթացքում ներկաները հնարավորություն կունենան ստանալ իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։ Հանդիպման օր՝ 07․03․2025թ․, Հանդիպման ժամ ՝ 13։00-ին, Հանդիպման վայր` Քաջարանի համայնքապետարան: Մանրամասների համար կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝ +374 94 260460:
|
|
28.02.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025թ․ մարտի 18-ին՝ ժամը 11։00-ին Քաջարանի մշակույթի պալատում (հասցե՝ Սյունիքի մարզ,ք․Քաջարան, Լեռնագործների 2) տեղի կունենա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված «Շրջանառու ջրամատակարարման համակարգի վերակառուցում» նախագծային փաստաթղթերի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը։Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am) կամ այցելել Քաջարանի ...
Մանրամասն |
|
28.02.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թ. մարտի 18-ին՝ ժամը 12:30-ին Քաջարանի մշակույթի պալատում (հասցե՝ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, Լեռնագործների 2) տեղի կունենա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի պոչատարի N 1, 2 և 4 դյուկերային անցումներում նոր խողովակաշարերի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության նախագծային փաստաթղթերի վերաբերյալ 2-րդ հանրային ...
Մանրամասն |
|
28.02.25
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
|
Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշման (խմբ․ 28․12․23 2343-Ն) հավելվածի՝ 2025 թվականի մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Սյունիքի մարզի Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Կապանի Նորոգշին» ՍՊԸ-ի կողմից Քաջարան համայնքի Ներքին Գիրաթաղի մարմարացված կրաքարերի հանքերևակման 1-ին և 2-րդ տեղամասերում երկրաբանական ուսումնասիրության իրականացման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության նախագծային փաստաթղթերի վերաբերյալ 2-րդ հանրային լսումը: Փաստաթղթերին ...
Մանրամասն |
|
24.02.25
Հայտարարություն
|
<<Սյունիքի կայուն տնտեսական զարգացման նախաձեռնություն>>․ Հայտերի ընդունում՝ Սյունիքի մարզում տնտեսական հնարավորությունները ընդլայնելու նպատակով <<Ջինիշյան>> հիշատակի Հիմնադրամը հայտարարում է դիմում-հայտերի ընդունում՝ <<Սյունիքի կայուն տնտեսական զարգացման նախաձեռնություն>> ծրագրի շրջանակներում։ Ծրագրի մասնակից կարող են դառնալ այն անհատներն ու ձեռնարկությունները, որոնք գտնվում են բացառապես Սյունիքի մարզում և ․ 18 տարին լրացած նպատակասլաց անհատ ձեռներեցներ են, որոնք ունեն իրատեսական բիզնես գաղափար,․ ունեն գործող ՓՄՁ-ներ և ցանկանում են ընդլայնել, բարելավել գործունեությունը կամ ինտեգրել կայունության պրակտիկաներ։ Ծրագրի մանրամասներին ծանոթանալու ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 |