Հայտարարություն
<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2021 թ-ի օգոստոսի 11-ին ժամը 14:00-ին Սյունիքի մարզի Լեռնաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա <<Պետրոսյան Մայնինգ>> ՍՊ ընկերության կողմից ներկայացված Լեռնաձորի ավազակոպճային խառնուրդի հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ հանրային քննարկում/:
Փաստաթղերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: