Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման, 2003 թվականի դեկտեմբերի 24-ի <<Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման /գտնվելու վայրի/ գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին>> թիվ 1746-Ն և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել համայնքի վարչական տարածքում գտնվող հետևյալ հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարելու`
ա/ ԼՈՏ 1. Քաջարանի համայնք գյուղ Քաջարանց 2-րդ փողոց 74/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.02361հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 22700 /քսանորկու հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ:
բ/ ԼՈՏ 2. Քաջարանի համայնք գյուղ Գեղի Գետափ 2-րդ փողոց թիվ 30 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.21554 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը բնակելի տուն և օժանդակ շինություններ կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 207000 /երկու հարյուր յոթ հազար/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով