Այսօր: Ուրբաթ, 14 Հունիսի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 60-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՎԱՀԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՍԱԿԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ /ԱՃՈՒՐԴՈՎ/ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ հոդվածի, 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման, 2003 թվականի դեկտեմբերի 24-ի <<Հայաստանի Հանրապետության բնակավայրերի հողերի կադաստրային գնահատման կարգը, տարածագնահատման /գտնվելու վայրի/ գոտիականության գործակիցները և սահմանները հաստատելու մասին>> թիվ 1746-Ն և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունըհամայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.

 Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը և թույլատրել համայնքի վարչական տարածքում գտնվող հետևյալ հողամասերը հրապարակային սակարկություններով /աճուրդով/ օտարելու`

ա/ ԼՈՏ 1. Քաջարանի համայնք գյուղ Քաջարանց 2-րդ փողոց 74/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.02361հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը բնակելի տուն կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 22700 /քսանորկու հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ:     

բ/ ԼՈՏ 2. Քաջարանի համայնք գյուղ Գեղի Գետափ 2-րդ փողոց թիվ 30 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0.21554 հա բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման հողամասը բնակելի տուն և օժանդակ շինություններ կառուցելու նպատակով, մեկնարկային գին սահմանելով 207000 /երկու հարյուր յոթ հազար/ ՀՀ դրամ:     

2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner