Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 23-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 ապրիլի 2020 թվականի N 23-Ա

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2020Թ․ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ  կետերով, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 31․01․2019թ․-ի № 162-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ պետական տարեկան բյուջեով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի մշակման, ներկայացման, դրանց քննարկման ու հաստատման կարգի 12-րդ կետի 2-րդ մասի ա/ ենթակետը»,   համայնքի ավագանին որոշման նախագծի քվեարկության արդյունքներով որոշում է․-

  1. Հաստատել  պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ, ստանալու նպատակով համայնքապետարանի կողմից մշակված համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված՝ «Համայնքի բնակավայրերում պուրակների, մարզահրապարակների եվ խաղահրապարակների կառուցում/ վերակառուցում», «Համայնքի բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» , «Համայնքի բազմաբնակարան բնակելի շենքերի էներգաարդյունավետության բարձրացում», «Խմելու ջրամատակարարման համակարգի վերակառուցում» ծրագրերը և 2020թ. պետական սուբվենցիայի հայտերը՝ համաձայն № 1, № 2, № 3, № 4 հավելվածների:
  2.  Պետական սուբվենցիայի հայտերը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ գնահատման և պետական նպատակային հատկացումներ ստանալու նպատակով:

Կողմ -8

ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԱՐՄԵՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ԻՍՐԱՅԵԼՅԱՆ ԳԱՐԻԿ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷՐԻԿ

ՍՏԵՓԱՆՅԱՆ ԴԵՐԵՆԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(651.86 Կբ) Հայտ փողոցներ
(517.61 Կբ) Հայտ խաղահրապարակներ
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner