Այսօր: Երկուշաբթի, 4 Դեկտեմբերի 2023թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 46
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 23-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 23-Ա


Զեկ. ԳԱՐԵԳԻՆ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ 2020Թ․ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ  կետերով, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 31․01․2019թ․-ի № 162-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ պետական տարեկան բյուջեով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի մշակման, ներկայացման, դրանց քննարկման ու հաստատման կարգի 12-րդ կետի 2-րդ մասի ա/ ենթակետը»,   համայնքի ավագանին որոշում է․-

  1. Հաստատել  պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ, ստանալու նպատակով համայնքապետարանի կողմից մշակված համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված՝ «Համայնքի բնակավայրերում պուրակների, մարզահրապարակների եվ խաղահրապարակների կառուցում/ վերակառուցում», «Համայնքի բնակավայրերի փողոցների հիմնանորոգում» , «Համայնքի բազմաբնակարան բնակելի շենքերի էներգաարդյունավետության բարձրացում», «Խմելու ջրամատակարարման համակարգի վերակառուցում» ծրագրերը և 2020թ. պետական սուբվենցիայի հայտերը՝ համաձայն № 1, № 2, № 3, № 4 հավելվածների:
  2.  Պետական սուբվենցիայի հայտերը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ գնահատման և պետական նպատակային հատկացումներ ստանալու նպատակով:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Քաջարան,Լեռնագործների 4
0285-3-21-81
qajarancity@mail.ru , qajaran.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2023 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner