|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
27 դեկտեմբերի 2022 թվականի N 25-Ա |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝
- Հաստատել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի 2023 թվականի կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N1 և N2 հավելվածների.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ենթակայության «Քաջարանի թիվ 1 մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 2023 թվականի աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N3 հավելվածի.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ենթակայության «Քաջարանի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի 2023 թվականի աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N4 հավելվածի.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ենթակայության «Քաջարանի գրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի 2023 թվականի աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N5 հավելվածի.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ենթակայության «Լեռնաձորի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 2023 թվականի աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N6 հավելվածի.
- ՀաստատելՀայաստանիՀանրապետությանՍյունիքիմարզիՔաջարանհամայնքիենթակայության«Քաջարանհամայնքիկոմունալտնտեսություն»ՓԲԸ-ի 2023 թվականի կառուցվածքը, աշխատողներիթվաքանակը, հաստիքացուցակըևպաշտոնայինդրույքաչափերը՝համաձայն N7 և N8 հավելվածների.
- Առաջարկել Քաջարան համայնքի ղեկավարին՝ սույն որոշմամբ հաստատված N1 և N2 հավելվածների՝ Քաջարանի համայնքապետարանի աշխատակազամի կառուցվածքի և համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում կատարվող փոփոխությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին՝ դրանք օրենքով սահմանված կարգով հաստատելու համար:
- Սույն որոշման N3, N4, N5, N6, N7 և N8 հավելվածներն ուժիմեջենմտնում 2023 թվականիհունվարի 1-ից, իսկ N1 և N2 հավելվածները՝ ՀայաստանիՀանրապետությանՍյունիքիմարզիՔաջարանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխությունները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 27-ի N 54-Ա որոշումը:
|
Կողմ -12 ԱԹԱՅԱՆ ԿԱՐԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ ԶՈՀՐԱՊ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԴԱՎԻԹ ԴԱՆԻԵԼՅԱՆ ԱՆՆԱ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ԿԱՐԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԵՎԻԿ ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՀՈՎԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ ԴԵՐԵՆԻԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ ԳՈՀԱՐ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(116.00 Կբ)
Հավելված 3-6 |
|
(136.86 Կբ)
Հավելված 8 |
|
(25.50 Կբ)
Հավելված 7 |
|
(25.50 Կբ)
Հավելված 1 |
|
(46.98 Կբ)
Հավելված 2 |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|