Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթով և հիմք ընդունելով ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2025 թվականի հոկտեմբերի 30-ի N 27-Ն հրամանով հաստատված կարգի 13-րդ կետը և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի աշխատակազմի 2026 թվականի հոկտեմբերի 13-ին, ժամը 15.00-ին կազմած «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի աշխատակազմի մրցութային հանձնաժողովի ձևավորման նպատակով համակարգչում զետեղված թեկնածուների պատահական ընտրության մասին» արձանագրությունը․ Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ՝
1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի աշխատակազմի համայնքային ծառայության առաջատար և կրտսեր խմբերի թափուր պաշտոններ զբաղեցնելու նպատակով 2026 հոկտեմբերի 13-ին կայանալիք մրցույթի մրցութային հանձնաժողովի կազմը՝ համաձայն հավելվածի:
2.Համայնքային ծառայության մրցութային հանձնաժողովի աշխատանքների բնականոն ընթացքը և օրենքով սահմանված այլ դրույթների իրականացնումն ապահովելու նպատակով մրցույթի անցկացման և համակարգչային աշխատանքների պատասխանատու նշանակել աշխատակազմի առաջատար մասնագետ Աննա Կարապետյանին։