Այսօր: Չորեքշաբթի, 9 Սեպտեմբերի 2026թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 133
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 96-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

25 դեկտեմբերի 2024 թվականի N 96-Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ԵՎ ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ, ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 7-րդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է՝ 

1.Հաստատել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկի կառուցվածքը, աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N1 և N2 հավելվածների.

2.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ենթակայության «Քաջարանի թիվ 1 մսուր մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N3 հավելվածի.

3.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ենթակայության «Քաջարանի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N4 հավելվածի.

4.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ենթակայության «Քաջարանի գրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N5 հավելվածի.

5.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ենթակայության «Լեռնաձորի մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի 2025 թվականի աշխատողների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N6 հավելվածի.

6.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ենթակայության «Քաջարան համայնքի կոմունալ տնտեսություն» ՓԲԸ-ի 2025 թվականի կառուցվածքը, աշխատողներիթվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N7 և N8 հավելվածների.

7. Սույն որոշումն  ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:


Կողմ -13

ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ

ԿԱՐԵՆ ԱԹԱՅԱՆ

ԱՐՄԵՆ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԶՈՀՐԱՊ ԱՌԱՔԵԼՅԱՆ

ԳՈՌ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

ԴԱՎԻԹ ԳԵՎՈՐԳՅԱՆ

ԱՆՆԱ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ԿԱՐԵՆ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ԱՐԵՎԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ԿԱՐԻՆԵ ՄԱԿԻՅԱՆ

ՀՈՎԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ԴԵՐԵՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ

ԳՈՀԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ՄԱՆՎԵԼ ՓԱՐԱՄԱԶՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(29.50 Կբ) Հավելված 1
(26.29 Կբ) Հավելված 2
(119.50 Կբ) Հավելված 3-6
(31.00 Կբ) Հավելված 7
(134.57 Կբ) Հավելված 8
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

Մեկնաբանություններ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner