Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 14-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 ապրիլի 2022 թվականի N 14-Ա

ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՋԱՐԱՆՑ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՆԱԽԿԻՆ ՄԱՔՐՄԱՆ ԿԱՅԱՆԻ ՇԵՆՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԸ ՇԵՆՔԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԻՐՈՋԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ, 60-րդ, 62-րդ, 74-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286-Ն, 2020 թվականի հունիսի 04-ի թիվ 1023-Ն որոշումների և հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մազրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 24,03,2021թվականի վճիռը /գործ ՍԴ/1560/02/19/, 04012022թվականին տրված մահվան մասին պետական վկայականը /ԲԱ503549/, 10022022 թվականին նոտարին ուղղված ըստ կտակի ժառանգության դիմումը, հաշվի առնելով Արմինե Դավթի Դավթյանի դիմումը և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի տեղակալի /համայնքի ղեկավարին փոխարինողի/ առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է․

 

1.   Թույլատրել համայնքի ղեկավարին Քաջարան համայնքի Քաջարանց գյուղում գտնվող Դրաստամատ Քրիստափորի Դավթյանի իրավահաջորդ Արմինե Դավթի Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող նախկին ջրմուղ կայանի շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների հողերի նշանակության  <<կոմունալ ենթակառուցվածների>> գործառնական նշանակությամբ 0,03672հա հողամասը առանց մրցույթի 10 /տասը/ տարի ժամկետով,  25,000 /քսան հինգ հազար/ ՀՀ դրամ տարեկան վճարով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել շենքի սեփականատիրոջը ՝ Արմինե Դավթի Դավթյանին:

2.  Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 


Կողմ -6

ԱԹԱՅԱՆ ՄԵՐՈՒԺԱՆ

ԱՌԱՔԵԼՅԱՆ ՍԱՍՈՒՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՄԱՐԻՆԱ

ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐՄԵՆ

ՄԱԿԻՅԱՆ ԿԱՐԻՆԵ

ՍԱՂԱԹԵԼՅԱՆ ԷՐԻԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ                                                      
ԶՈՀՐԱՊ ԱՌԱՔԵԼՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Քաջարան, Լեռնագործների 4
0285-3-21-51
qajarancity@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner