Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 56-րդ, 60-րդ, 62-րդ, 74-րդ հոդվածների, ՀՀ կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286-Ն, 2020 թվականի հունիսի 04-ի թիվ 1023-Ն որոշումների և հիմք ընդունելով ՀՀ Սյունիքի մազրի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 24,03,2021թվականի վճիռը /գործ ՍԴ/1560/02/19/, 04․01․2022թվականին տրված մահվան մասին պետական վկայականը /ԲԱ503549/, 10․02․2022 թվականին նոտարին ուղղված ըստ կտակի ժառանգության դիմումը, հաշվի առնելով Արմինե Դավթի Դավթյանի դիմումը և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ղեկավարի տեղակալի /համայնքի ղեկավարին փոխարինողի/ առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է․
1. Թույլատրել համայնքի ղեկավարին Քաջարան համայնքի Քաջարանց գյուղում գտնվող Դրաստամատ Քրիստափորի Դավթյանի իրավահաջորդ Արմինե Դավթի Դավթյանին սեփականության իրավունքով պատկանող նախկին ջրմուղ կայանի շենքի սպասարկման և պահպանման համար անհրաժեշտ էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների հողերի նշանակության <<կոմունալ ենթակառուցվածների>> գործառնական նշանակությամբ 0,03672հա հողամասը առանց մրցույթի 10 /տասը/ տարի ժամկետով, 521 /հինգ հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ տարեկան վճարով վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրել շենքի սեփականատիրոջը ՝ Արմինե Դավթի Դավթյանին:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|