Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ և 32-րդ հոդվածներով, համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել Քաջարանի համայնքի 2024 թվականի բյուջեն`
1) եկամուտների գծով – 944129,2 հազար դրամ
2) ծախսերի գծով – 944129,2 հազար դրամ
2. Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների`- համաձայն հավելված 1-ի,
3. Հաստատել համայնքի բյուջեի ծախսեր` ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման – հավելված 2-ի,
4. Հաստատել համայնքի բյուջեի ծախսեր` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման – հավելված 3-ի,
5. Հաստատել համայնքի բյուջեի միջոցների տարեվերջի հավելուրդը կամ դեֆիցիտը` /պակասորդ/ - հավելված 4-ի,
6. Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունները կամ դեֆիցիտի /պակասուրդ/ ֆինանսավորման աղբյուրները – հավելված 5-ի,
7. Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման – հավելված 6-ի,
8. Սահմանել,որ`
1) ծախսերի ֆինանասավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում` պահպանելով ծախսերի համամասնությունները
2) <<Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների,
3) Թույլատրելհամայնքիղեկավարինհամայնքիբյուջեիկատարմանընթացքումկատարելվերաբաշխումներ, որոնցհանրագումարըչպետքէգերազանցիսույնորոշմամբհաստատվածչափաքանակների 15 %-ը:
9․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա: