Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ, 24-րդ կետերով և 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով, հիմք ընդունելով «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 30-ի թիվ 981-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հունիսի 9-ի թիվ 851-Ն,Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ 1274-Ն որոշումներըև Քաջարան համայնքի ավագանու 2026 թվականի հուլիսի 29-ի թիվ 59-Ա որոշումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի վարչական տարածքում գտնվող Քաջարան համայնքի սեփականություն հանդիսացող, հանրության գերակա շահ ճանաչված հողամասերը առաջարկված փոխհատուցման գումարներով ուղղակի վաճառքով օտարելու Հայաստանի Հանրապետությանը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: