Այսօր: Ուրբաթ, 18 Սեպտեմբերի 2026թ.
Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 125
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Հանրային քննարկում N 33
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Քաջարան ՀԱՄԱՅՆՔ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Քաջարան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Քաջարան, 0285-3-21-51, qajarancity@mail.ru
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ
16 սեպտեմբերի 2026 թվականի N 33
«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ՝ ՔԱՋԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ, ԼԵՌՆԱՁՈՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԳԵՏԱՓՆՅԱ ԹԱՂԱՄԱՍ 1 ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ «ՍՅՈՒՆԻՔ 1» 5.95712 ՄՎՏ ՊԻԿԱՅԻՆ ՀԶՈՐՈՒԹՅԱՄԲ (ՀԱՍՏԱՏՈՒՆ ՀՈՍԱՆՔԻ) ԱՐևԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2343-Ն որոշման հավելվածի  hամաձայն՝  2026թ հոկտեմբերի 15-ին, ժամը 16։00-ին, Քաջարան համայնքի Լեռնաձոր բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում (հասցե` գյուղ Լեռնաձոր մշակույթի տուն 2/21) տեղի կունենա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության կողմից ներկայացված՝Քաջարան համայնքի, Լեռնաձոր բնակավայրի Գետափնյա թաղամաս 1 հողամասում նախատեսվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ «ՍՅՈՒՆԻՔ 1» 5.95712 ՄՎտ պիկային հզորությամբ (հաստատուն հոսանքի) արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի նախագծային փաստաթղթերի վերաբերյալ հանրային լսում (1-ին փուլ)։

 

Առաջարկությունների,դիտողությունների և կարծիքների համար կարող եք ներկայացնել կարծիքներ գրավոր կամ էլեկտրոնային եղանակով։ Մինչև սույն թվականի հոկտեմբերի 13-ը ներառյալ։Հանրային լսման կազմակերպման պատասխանատու՝ Գարեգին Գաբրիելյան, Քաջարանի համայնքապետարանի բնապահպանության, գյուղատնտեսության և տնտեսական զարգացման ծրագրերի բաժնի պետ։Էլ. հասցե՝ kajaran2023eco@gmail.com, հեռ.՝ 094 62 94 99։

   Նախատեսվող գործունեության համառոտ նկարագրությանը կարող եք ծանոթանալ Քաջարանի համայնքապետարանի պաշտոնական կայքում՝  www.kajaran.am կամ այցելել Քաջարանի համայնքապետարան, առաջին հարկ, սենյակ 111։

 

Տեսաձայնագրություն

Կից փաստաթղթեր
(16.08 Կբ) Համառոտ նկարագիր
Կապակցված փաստաթուղթ
Փաստաթուղթ
  • Կարծիքներ

Մեկնաբանություններ

Պաշտոնական էլ. փոստ` 50822043@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2026 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՔԱՋԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 218
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner