Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ կետերով, հիմք ընդունելով ՀՀ Կառավարության 16.11.2006թ․ № 1708-Նորոշմամբհաստատված ՀՀպետականտարեկանբյուջեովնախատեսվածսուբվենցիաներիցբացի,ՀՀհամայնքներիտնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի մշակման, ներկայացման, դրանց քննարկման ու հաստատման կարգի 12-րդ կետի 2-րդ մասի ա/ ենթակետը, ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան համայնքի ավագանին որոշում է․
1․ Հավանություն տալ պետական բյուջեից նպատակային հատկացումներ՝ սուբվենցիաներ ստանալու նպատակով, համայնքապետարանի կողմից մշակված համայնքի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված՝ «Քաջարան համայնքի ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգում (Լեռնաձոր-Փուխրուտ/ Կաթնառատ – 2 փուլ, Գեղի-Գեղավանք-3 փուլ)» սուբվենցիոն ծրագրին և հաստատել սուբվենցիոն հայտը՝ համաձայն հավելված № 1-ի:
2. Պետական սուբվենցիայի հայտերը սահմանված կարգով ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն՝ գնահատման և պետական նպատակային հատկացումներ ստանալու նպատակով: