Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, 43-րդ հոդվածով, Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին ՀՀ օրենքի 1-ին, 2-րդ և 3-րդ հոդվածներով, համաձայն ՀՀ կառավարության 2008 թվականի նոյեմբերի 13-ի Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին ՀՀ օրենքի կիրառումն ապահովելու մասին թիվ 1328-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների, 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման 22.1 կետի, հաշվի առնելով, որ Քաջարան համայնքի Կաթնառատ գյուղում գտնվող բնակելի տան տնամերձ հողամասը համապատասխանում է Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1), 2), 3) ենթակետերով սահմանված պահանջներին և այն, որ հողամասն ընգրկված չէ 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ, բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականի մայիսի 15-ը, չի հակասում քաղաքաշինական նորմերին և որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, հիմք ընդունելով Հայաստանի ազգային արխիվ ՊՈԱԿ-ի Սյունիքի մարզային մասնաճյուղի 2019 թվականի դեկտեմբերի 02-ի թիվ ՍՆ-1217, Հայաստանի Հանրապետոության կադաստրի կոմիտեի 04.12.2019թ. թիվ ԱՏ-04122019-09-0447, Լեռնաձորի վարչական ղեկավարի կողմից 18.10.2023թ. տրված թիվ 224 տեղեկանքները և Վարդուշ Ավանեսի Ներսիսյանի դիմումը.
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ե Մ
1. Քաջարան համայնքի Կաթնառատ գյուղում գտնվող գույքային միավորների նկատմամբ Վարդուշ Ավանեսի Ներսիսյանի /ծնված 00.00.1936թ, անձնագիր՝ AL0433597, տրված 20.09.2023թ. 061 կողմից/ իրավունքները վերականգնել բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.13 հա մակերեսով հողամասի չափով:
2.Սահմանազատված 0.13 հա մակերեսով հողամասի վրա գտնվող 213,1 քմ ներքին մակերեսով բնակելի տունը, 48,1քմ ներքին մակերեսով ավտոտնակի 1-ին հարկը, 74,7քմ ներքին մակերեսով անասնաշենքը, 12,3ք․մլողավազանըև 4,6ք․մպարիսպը ճանաչել օրինական և համարել նրա սեփականությունը:
3. Վերոնշյալ բնակելի տանը և սպասարկման հողամասին տրամադրել հասցե.
Սյունիքի մարզ,Քաջարան համայնք, գյուղ Կաթնառատ, 1-ին թաղամաս, թիվ 3 բնակելի տուն: