Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի,ՀՀ «Քաղաքացիական օրենսգրքի» 466-րդ հոդվածի 1-ին կետով և հաշվի առնելով Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 10 շենքի 26 բնակարանի բնակիչ Արման Արտաշի Մարտիրոսյանի դիմումը
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1 Լուծել՝ ՀՀ Սյունիքի մարզի, Քաջարան համայնքի Քաջարան քաղաքի Աբովյան փողոցի թիվ 11/2 հասցեում Արման Արտաշի Մարտիրոսյանի՝ 10/02/2016 թվականի պետական/համայնքային/ սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը(առանց թվագրման գրանցված ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Կապան սպասարկման գրասենյակի կողմից):
2 Սույն որոշումից ծագող պետական գրանցման հետ կապված վճարների և տուրքերի վճարումը կատարվում է Արման Արտաշի Մարտիրոսյանի կողմից։
3 Սույն որոշումը ուժի մեջ է մտնում՝ Արման Արտաշի Մարտիրոսյանի որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդ օրվանից։